>>> ГЛАВНАЯ ИНТЕРВЮ ЛИТЕРАТУРНЫЙ Поэзия как откровение мыслящего вида.

Naira Hambardzumyan

Поэзия как откровение мыслящего вида.

E-mail Печать PDF

(հարցազրույց բանաստեղծուհի Նաիրա Համբարձումյանի հետ)

-Նաիրա, քո բանաստեղծական տեսողությունն այնքան մաքուր է: Քեզ և մի քանի այլ ժամանակակից բանաստեղծների կարդալիս մարդ մտածում է, թե Աստված բանաստեղծին մի նոր հնարավորություն է տվել` առարկաներին, կենդանիներին անուններ տալու, տարբերակելու առարկաները քաոսից, վերահայտնագործելու աշխարհը: Քո երկրորդ գրքի վերնագիրն էլ այս առումով շատ խորհրդանշական է` «Ես բառ եմ դարձել»:
-Այո, բանաստեղծը կարող է թափանցել երևույթների խորքը, անգամ նոր անուններ տալ դրանց: Դա մեծ երջանկություն է: Շատ հաճելի էր, երբ ուսանողներիցս մեկը գիրքս ընթերցելուց հետո ինձ այսպիսի հաղորդագրություն ուղարկեց. «Շնորհակալություն, որ Դուք բառ եք դարձել»: Ես իսկապես նոր ուղիներ եմ որոնում, նոր բառեր` իրականությունը բանաստեղծություն դարձնելու համար: Ուզում եմ նոր պատկերներ բերել գրականություն, բայց նոր պոեզիա ասելով` չեմ պատկերացնում ինչ-որ օտարամուտ, օտարահունչ երևույթ: Այն պետք է բխի մեր ազգային արժեքներից, միայն թե գրված լինի ավելի թարմ շնչառությամբ:
-Արի մի քիչ ավելի հստակեցնենք, թե ինչ ենք հասկանում` ազգային արմատներից չկտրված բանաստեղծություն ասելով: Այս խնդրին շատ են անդրադառնում, սակայն կարծես անհասկանալի է մնում, թե ի վերջո որո՞նք են այդ ազգային արժեքները, որ պետք է պահպանի այսօրվա գրողը:
-Չպետք է հրաժարվես քո ազգային ինքնությունից: Արևմտյան և արևելյան մտածողություններն ուսումնասիրելուց հետո պետք է շուռ գալ և նայել, թե դու ինչ ունես: Միայն այդ դեպքում ստեղծագործությունը կապրի տևական ժամանակի մեջ: Գրողի համար չափազանց կարևոր է կիրթ լինելը, օտար լեզուների տիրապետելը: Թարգմանական գրականությունը շատ հարուստ չէ, և անհրաժեշտ է բնագրերով գրական գործեր ընթերցել, որովհետև միայն հիմնավոր կրթություն ստացած մարդը կկարողանա ընտրել-համադրել ազգային արժեքները ժամանակի պահանջների հետ: Նաև գրական հոտառություն է պետք, որ կարողանաս առանձնացնել լավ գրականությունը, այն, որից արժե ինչ-որ բան վերցնել քո երկրի գրականության համար:
-Ի՞նչ ասել է լավ գրականություն: Կարծես վերանում են լավ ու վատ գրականությունները տարբերակելու օբյեկտիվ չափանիշները:
-Պետք է շատ կարդալ, որ կարողանաս գոնե քեզ համար գտնել այդ չափանիշը և առանձնացնել լավն ու վատը:
-Այսօր շատ գրողներ կարծում են, որ գրականությունն արդեն իր առջև ինչ-որ արժեքներ տարածելու խնդիր չի դնում: Ամեն բան սուբյեկտիվանում է: Ըստ քեզ` այնուամենայնիվ պահպանվու՞մ է ինչ-որ բացարձակ արժեք, բացարձակ չափանիշ:

Добавить комментарий


Защитный код
Обновить


* * *

А однажды я просто засну
(подобно доисторическому человеку),
Просто так,
Ничем не накрывшись.
И ветер запоет в верхушках сосен,
И вдали,
Перед самым своим паденьем,
Ангелы ухватятся
За подол слепорожденной ночи.
И опять до утра
Предметы спокойно задремлют
И Движение снова
Смешает с жизнью свои приметы.
И никто не придет,
Чтоб остановить мое паденье
И не дать мне разбиться.

АУДИО


PopUp MP3 Player (New Window)

ВИДЕО