Մարո Մարգարյանի քնարերգությունը

Տպել

Մենագրությունը գրակնագիտական առաջին ծավալուն քննությունն է` նվիրված հայ անվանի բանաստեղծուհի Մարո Մարգարյանի քնարերգությանը` ընդգրկելով հեղինակի հայտնի ժողովածուները` «Բանաստեղծություններ» 1945, «Ձնհալից հետո» 1965, «Լցված լռություն» 1972, «Օրերի հետ» 1975 և այլն:
Հանգամանորեն քննության են առնվել ինչպես գրողի անձնական, այնպես էլ հասարակական կյանքի փոփոխություններն ու տեղաշարժերը արտացոլող ստեղծագործությունները, որոնք մտորումների, մաքառումների ու տարիների բանաստեղծական նուրբ դիտարկումների արդյունք են և իրենց որոշակի տեղն ունեն 20-րդ դարի երկրորդ կեսի հայ քնարերգության պատմության մեջ: