Տեքստ ԵՎ Մեկնություն

Տպել

Եթե յուրաքանչյուր շարժում փոփոխություն է, ուրեմն որակների փոխաձևումները, ներառելով կյանքը, նախանշում են զարգացումը լայն առումով, հետևաբար էույթները, որոնք ծնվում են նման շարժումներից, ենթադրում են հարցը` որն է բոլոր ժամանակներում մեկնարկող փոփոխությունների հավերժական շարժիչը: Իսկ պատասխանը առավել քան միանշանակ է` Լինելությունը, քանզի տարածության ու ժամանակի իմաստաբանական հղումները ժամանակի մեջ նախանշում են նախ և առաջ ներկայության մշակութաբանական ընկալումները: Այս ենթատեքստում տարօրինակ չէ, որ Այլ - ա - ժամանակի որոշակի տիրույթում գրողը ու քննադատը կարողանում են վեր կանգնել առօրյա - էկզիստենցիալ որոնումներից` հայտնվելով Ժամանակի որպես ընթացք ու Արարման միջև, ուր լինելության իրական մոդուսը գիտակցվում է Տեքստ ԵՎ Մեկնություն շրջապտույտում: