Twisting the light

Print

Ցանկացած իրողություն սեփական  գոյությունն ապահովելու համար, տիեզերքի մերձակա ու հեռավոր բոլոր ազդեցությունները հավասարակշռող միկրոկոսմ է ենթադրում իրենից, և տրամաբանորեն  բոլոր համակարգերի միասնության շղթան  յուրաքանչյուրի միջոցով առանձին, մեզ նորից վերադարձնում է հազար անգամ փորձված իմաստնությանը. ՙԱմեն ինչ արտացոլված է ամեն ինչում՚ ¥Հերմես Տրիսմեգիստ¤, ուստի աշխարհի ԸՆԹԱՑՔԸ բխում է իր իսկ չընդմիջարկվող կերպարանափոխությունից, որի դիտորդն ենք: Թոմաս Պինչոնի հերոսը` Կալիստոն¥,¤փորձելով փրկվել էնտրոպիայից, տեղավորվում է ՙփակ՚ համակարգում և,համաձայն սեփական տեսությանը. ՙՄեկուսացված համակարգը` գալակտիկան, շարժիչը, մարդը, մշակույթը, ինչ պատահի` անընդհատ պետք է ձգտի առավել հաստատուն վիճակի՚,դատապարտում է այն դանդաղ մահվան ՙ…՚: Նա կանխատեսում էր սեփական մշակույթի ջերմային մահը, երբ գաղափարները չեն կարող այլևս փոխանցվել, քանի որ համակարգի  բոլոր կետերի էներգիան, ի վերջո, հավասարվում է և ինտելեկտուալ շարժումը, այդ ձևով,սկսում է դադարել: Եթե էնտրոպիկ միջավայրը հավասարազոր է դառնում քաոսին, ապա ստեղծագործության մեջ անմիջապես չի գիտակցվում որպես բարու հակառակ բևեռ (խաղաղություն (կարգ ու կանոն) - բարի, քաոս - չար), այլ տողի այլակերպման (երկրորդ տեքստի ընթերցմամբ) միջոցով քաոսն իր ներսում զուգորդում է աստ - լինելության (Da -Sein) գաղափարը, որն իրական աշխարհն է: Իրական այս աշխարհում էլ կենսագործվում է մարդու ներհայեցումը և ԱՅԼ- ա - գոյության սահմաններում դառնում առասպելաբանական - իմացաբանական նախահնչույթ: