Աստրալ մարմին

Տպել

Հաղթանակի ու պարտության միջև
անէանում է սահմանը: Ամեն ինչ ծնվում է իր վախճանի հետ
ու չի ավարտվում անսկիզբ վախճանով:

Արևի սկավառակը աներևույթ աստվածներին
առաջնորդում է դեպի եղեգների դաշտը:

Նյութի ու մշատերև պայքար է պատմությունը,
ամեն ինչ անվերջ պտույտի մեջ է:

Իրերն արթնանում են երազախաբությունից,
բնակվում այլ մարմինների մեջ. դուաթի տոպոնիմիա: