Այնտեղ, ուր երբեք չենք եղել

Տպել

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից
Կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին. Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև  առավոտ
Եվ Ընթացքը  նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին: