>>> ԳԼԽԱՎՈՐ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Naira Hambardzumyan

Հեքիաթներ

Աղջիկն ու ջութակը

Էլ.փոստ Տպել PDF

Այդ առավոտ շատ ցուրտ էր: Արևը վախից կծկվել ու սառել էր երկնքում: Գորշ թուխպերը աջ ու ձախ մտրակում էին իրենց ամպ-ձիերը, ու քամին հալածում էր ծառերից թափվող վերջին տերևներին: Մեծահասակները ասում էին, որ շուտով նոյեմբերը հրաժեշտ է տալու մեզ, և կասկածում էին, որ շուտով ձյուն է գալու: Մեծահասակները մշտապես անցնում են նույն կասկածների միջով, նրանք վախենում են խենթանալ, թեպետ ի սկզբանե քիչ թե շատ խենթ են, նրանք վախենում են կորցնել իրենց ծանոթ սահմանները, թեպետ այն, ինչ կարող են անել, միայն հետևելն է և ոչինչ` փոխելը: «Մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք, ընդունեք մեզ այսպես», - ասում են նրանք ու խաղաղվում` չկռահելով, որ դադարել են Տեսնել….

Ընթերցել...

* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ