>>> ԳԼԽԱՎՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ

Naira Hambardzumyan

ԱՆՁՐԵՎԻԿԻ ԵՐԱԶԸ

Էլ.փոստ Տպել PDF

Անձրևիկը շա՜տ էր երազում իջնել երկիր: Ձմռան տաքուկ երեկոներին, երբ հավաքվում էին Ամպ-մայրիկի կողքին, քույրերն ու եղբայրները  անասելի վառ երանգներով էին պատմում երկրում իրենց տեսած հրաշքների մասին:
Անձրևիկի հետաքրքրությանն այլևս չափ ու սահման չկար. նա ուղղակի օրերն ու ժամերն էր հաշվում, թե երբ է իջնելու երկիր. չէ՞ որ դա իր առաջին ճամփորդությունն էր լինելու…
Ամպ-մայրիկն անընդհատ խոստանում էր, բայց… ձգձգում էր, կարծես չէր էլ շտապում…
Երբեմն-երբեմն  Անձրևիկին թվում էր, թե մայրիկն իրեն նույնիսկ չի էլ սիրում, չէ՞ որ փոքրիկների համբերությունն էլ շատ փոքրիկ է…
Օրերը հաջորդում էին միմյանց. անցնող օրը խոնարհաբար իր տեղը զիջում էր նոր ծնվողին: Ամենուրեք թարմություն էր և հողի թաց բույր:
‹‹Նույնիսկ հավերժական ժամանակը փոքրից դեպի մեծն է ընթանում, իսկ ի՞մ ժամանակը…չէ՞ որ ես էլ եմ փոքրիկ…›› ,-  դառնորեն խորհում էր Անձրևիկը:
Խե՜ղճ Անձրևիկ. ամբողջովին անհամբերություն էր դարձել…

Ընթերցել...

Փղիկը

Էլ.փոստ Տպել PDF

Անտառում մեծ իրարանցում էր: Թռչուններն արագ-արագ գնում-գալիս էին` շտապելուց օդում ցիրուցան փետուրները: Բոլորը շշուկով էին խոսում, նույնիսկ գետակի շառաչը կարծես նվազել էր: Թվում էր` սովորական օր է: Օրը` օր, բայց հեռվից նայողին ինչ-որ տխուր իրադարձության նախաբան էր թվում կենդանիների այդ հավաքը, քանի որ, ինչպես գիտենք նապաստակն ու աղվեսը երբեք իրար կողք չեն կանգնում... թեպետ տխրությունը միավորում է բոլորին, և մոռացվում են բոլոր հին վիրավորանքները...
- Չէ՛, Բաբի՛, պետք չէ՛, դու դեռ փոքր ես, ա՛յ, երբ մեծանաս, նոր միայն կզգաս որ բոլորովին էլ արտասվելու հարկ չունես, կհամոզվես, որ ամենագեղեցիկն ես ու ամենաուժեղը, որ բնությունը յուրաքանչյուրին մի տեսքով է ստեղծում...հապա՛ մտածի՛ր, իսկ ավելի լավ չէ՞, որ դու միայն քեզ ես նման, իսկ եթե քեզ նման երկրորդն էլ լինե՞ր..., - որպես ամենաիմաստունը և ամենափորձվածը գազաններից` հորդորում էր արջը: Ճիշտ է, անտառում գայլը միշտ աչքի էր ընկնում իր ագահությամբ և սնապարծությամբ, սակայն սա այն դեպքը չէր,  պետք էր սատարել արջին, և նա, ձայնին առավել մեծ չափով հուզականություն հաղորդելով, հաստատեց իր վաղեմի‹‹բարեկամի››խրատը.
- Ճիշտ է ասում Բրդոտը, քեզ ի՞նչ է թվում, ես առավել ուրա՞խ եմ, որ գայլ եմ ծնվել, ախր ագահությանս ձեռքից երբեմն այնպես եմ կրակն ընկնում, որ պոչս մնում է սառույցի մեջ կամ էլ...կամ էլ սրտիս զարկերն անհաշվելի են դառնում, երբ սկսում եմ այս արագավազ շլդիկներից որևէ մեկին հետապնդել...կյանքը հալած յուղ չէ...

Ընթերցել...

Արեգը եվ աստղերը

Էլ.փոստ Տպել PDF

Փոքրիկ Արեգը հինգ տարեկան էր: Նա սիրում էր նստել պատուհանի մոտ ու ամեն գիշեր հաշվել աստղերը ու միշտ զարմանքով հարցնում էր Թորոս պապիկին:
-Պապի´կ, ինչո՞ւ են աստղերը փայլում ու հետո անհետանում: Ես հաշվում եմ նրա
նց, բայց հետո... հետո ամեն անգամ կորցնում եմ հաշիվս...
Պապիկը շոյում էր Արեգի գլուխը, նստեցնում ծնկներին և փորձում պատասխանել նրա բազմաթիվ հարցերին.
-Երբ մեծանաս, փոքրիկս, տիեզերագնաց կդառնաս, կգտնես քո մոլորակը, կհաշվես աստղերը և տիեզերքի անիմանալի գաղտնիքները մեկիկ-մեկիկ կմեկնես քեզ համար...

Ընթերցել...

Կարմիր հողմաղացներ

Էլ.փոստ Տպել PDF

Առաջին` Կանաչուկը 2008, պատկերազարդ գրքույկից հետո հեղինակի երկրորդ ժողովածուն է:
Ամենօրյա որոնումների ու յուրօրինակ աշխարհընկալման միջոցով Կարմիր հողմաղացներ ժողովածուի էջերում բացահայտվում են սովորական թվացող հարաբերություններն ու երևույթները:
Հեքիաթներում առկա իմաստասիրությունը միտված է առավել հարստացնելու երեխաների ներաշխարհը:

pdf տարբերակը

բեռնել

Կանաչուկը

Էլ.փոստ Տպել PDF

Անտառը նրա համար մեծ էր, երկիրը` չափազանց մեծ, աշխարհը` անսահման: Նա ապրում էր անտառի հաստաբուն վայրի թթենու փոքրիկ մի խոռոչում. հարմար ու տաքուկ տեղավորվել էր և գոհ էր իր կյանքից: Ամեն առավոտ արթնանում էր, լվացվում, մարզվում, այս ու այն կողմ նայում, հարգանքով բարևում հարևաններին ու սկսում նախաճաշ փնտրել: Նա անտառի բնակիչներից ամենափոքրիկն էր, այդ պատճառով էլ սիրված էր բոլորից:
Միշտ աննկատ էր թշնամիների աչքից, միշտ անհոգ էր ու, քանի որ գարնանագույն էր նաև, բոլորը նրան Կանաչուկ էին կոչում: Այդ անունը նրան շատ էր սազում: Երբեմն հիշում էր մանկության օրերը, երբ ինքը հարսնյակ էր դեռ, և խոռոչում իր շարժվելու հնարավորությունները սահմանափակ էին:
Այդպես ապրեց այնքան ժամանակ, մինչև որ մի օր նրան նկատեց Կարմրափորիկը…
Այ թե համեղ նախաճաշ է, - անցավ Կարմրափորիկի մտքով, և սկսեց հետապնդել փոքրիկին: Խեղճ Կանաչուկ. սիրտը տրոփում էր, վախից այս ու այն կողմ էր վազում, թաքնվելու տեղ էր որոնում… (հո Կարմրափորիկի նախաճաշը չէր դառնալու…):
Այդպես կարողացավ դիմանալ մինչև ձմեռ…Բայց հետո…ցրտաշունչ ձմեռն արծվի նման իր թևերը փռեց այնպես, որ խեղճ Կանաչուկի լեղին ջուր կտրեց. չէ որ նրան ապրելու տաքուկ անկյուն էր հարկավոր, կանաչ տերև էր հարկավոր և, ի վերջո, այդ շատակեր Կարմրափորիկի սրատես աչքից թաքնվել էր հարկավոր…

Ընթերցել...

* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ