>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ

Naira Hambardzumyan

Չարչարանաց ուրբաթ

Էլ.փոստ Տպել PDF

Գաբրիելա Միստրալ

Չարչարանաց ուրբաթ

 

Հրեա ժողովրդին

Հրեա° ազգ, դու ծով ես տխրության,

հրեա° ազգ, դու մարմին ես վշտի,

արցունքներդ հին են, քան երկինքն ու երկիրը,

սելվայի 2 պես բազմանում են տառապանքներդ:

 

Այդպես էլ չթողեցին քեզ ննջել ստվերում,

չթողեցին փոխվել, որ ապաքինվեն սպիներդ:

Վերքիդ ալ կարմիրը թրթռում է դեռ

վարդի պես` գիշերներն ու ցերեկները:

 

Աշխարհը ննջում է, բայց լսում է նա լացը քո հնօրյա,

հաճելի են արցունքներդ ինչպես անձրևի շիթ,

նայում եմ. խոր, ինչպես սղոցի հետքեր,

կնճիռներն են քո` այնքան սրտամոտ:

 

Ասա՛, ի±նչ կա ավելի սարսափելի,

քան երազը հրեական, աղոթքըª Miserere:

Բարուրն օրորում է կինը, ու ամուսինը

հավաքում է ցորենըª առանց վատնելու:

 

Հրեա° ազգ, պահպանում ես ուժդ

ու ձայնդ, որ քնքուշ երգես օջախը քո,

աղարտված է լեզուդ, ու սարսափ կա աչքերումդ,

բայց շարունակում ես երգել Երգ Երգոցը:

 

 

Կանանց մեջ ապրում է սիրտը Մարիամի,

Հիսուսի պատկերն ես բերում մեզ:

Լսեց Սիոնը Նրա խոսքերը բարի, բայցª իզուր:

Կանչում էր Նա քեզ դժբախտության պահին:

 

Հրաժարվեց Նրանից վախվորած ամբոխը,

բարին չտեսար Խոսքերում Նրա,

այդժամ Մագթաղինեն վարսերով իր

մաքրեց արյունը Փրկչի ոտքերից:

 

Հրեա° ազգ, դու ծով ես տխրության,

հրեա° ազգ, դու մարմին ես վշտի,

արցունքներդ հին են, քան երկինքն ու երկիրը,

սելվայի պես բազմանում են տառապանքներդ:

 

Ընթերցել...

Խուլիո Կորտասար. Փոքրիկ դրախտ

Էլ.փոստ Տպել PDF

Երջանկության ձեւերը շատ տարբեր են, ու պետք չէ զարմանալ, որ գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկնում են ոսկե ձկնիկները: Կոպիտ ասած, այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են նրանք փայլում ու ինչ կայտառ են, եւ դու ցանկանում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ դա, երբ ինչ — որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու նրանք սկսեցին արագորեն բազմանալ բարենպաստ պայմաններում:

Ընթերցել...

Խորխե Կարերա Անդրադե

Էլ.փոստ Տպել PDF

Խորխե Կարերա Անդրադեն ծնվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 1903 թ. Սեպտեմբերի 28-ին: Գրականություն է ուսումնասիրել Իսպանիայում` Բարսելոնայի համալսարանում, ապա` Ֆրանսիայում:
1927-1928 թթ. եղել է Էկվադորի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար, այնուհետև դիվանագիտական ծառայություն է իրականացրել եվրոպական տարբեր երկրներում, Ասիայում, Հարավային Ամերիկայում:

Ընթերցել...

Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում

Էլ.փոստ Տպել PDF

Արգենտինացի բանաստեղծուհի Ալֆոնսինա Սթորնիին (1892-1938) ճանաչում են ողջ աշխարհում որպես Արգենտինայի գրողների միության հիմնադրի:
Մահից հետո նա ճանաչվեց Լատինական Ամերիկայի լավագույն բանաստեղծուհիներից մեկը: Նրա հետ նույն պատվին արժանացան չիլիացի Գաբրիելա Միստրալը, ուրուգվայցիներ Դելմիրա Ագուստինը և Խուանա դե Իբարբուրուն: Այս ժողովածուում ընդգրկվել են Սթորնիի` տարբեր ժամանակահատվածներում ստեղծված բանաստեղծությունները:
Ժողովածուն հայերեն թարգմանությամբ ներկայացվում է առաջին անգամ:

Ընթերցել...

Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե

Էլ.փոստ Տպել PDF

Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարին (1914-1984) ճանաչում են ողջ աշխարհում, որպես նոր լատինաամերիկյան վեպի հիմնադիրներից մեկի, որպես նորարար-արձակագրի:
Ընթերցողին ավելի քիչ է հայտնի Կորտասար-բանաստեղծը, թեև նա բանաստեղծություններ գրել է ողջ կյանքում: Այս ժողովածուում ընդգրկվել են Կորտասարի` մինչև 1983 թ-ը ստեղծած բանաստեղծությունները, որոնք առաջին անգամ տպագրվել են գրողի մահից հետո` 1984-ին:
Ժողովածուն հայերեն թարգմանությամբ ներկայացվում է առաջին անգամ:

Ընթերցել...

* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ