>>> ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ

Naira Hambardzumyan

ՄԵՏԵՄՊՍԻԽՈԶ

Էլ.փոստ Տպել PDF

Այս զառամ քաղաքը, - մտածում եմ, -

նման է թաքնված քաղցկեղի,

որի մետամորֆոզները սկսվում են ծնկներից,

հետո թափանցիկ - վարդագույն խոլորձներիպես

երկար - երկար ձգվում են դեպի շնչառական կենտրոններ,

ոչնչացնում անցյալը ու հասնում փորոքին,

խաթարում սրտամկանի կծկումները՝

ստեղծելով սև խոռոչներ, արգելելով քայլել,

արգելելով հասնել լույսին:

 

***

Ամպերը հոգիներն են բոլոր մեռած կանանց,

կանայք սրբեր են և կամ պոռնիկներ, թեպետ

նրանց տեսանելի իսկական գոյությունները

հեռանում են հավերժություն`  մաքուր ակունքների նման:

 

***

 

Ընթերցել...

Ես բառ եմ դարձել

Էլ.փոստ Տպել PDF

Ջրերի պարզության մեջ ցամաքելու տագնապ կա


Այս տագնապը տեսնելն է դարձնում բանաստեղծ, այս անմիջականությունից են ասում` թագավորը մերկ է, որովհետև կյանքը սկսվում է ոչ թե փաստերի, լուրերի հերթականությամբ ու գծում վախճան մարդու հետ,այլ կյանքը տեսնվում-ապրվում է և չի́ ապրվում, եթե բանաստեղծ չես: Շարժումը ոչ թե մարդու կողքին է, այլ հենց մարդու մեջ, որտեղ կյանքն է և բանաստեղծությունը:
Քիչ հոգիներ են գրի մացառներում առյուծի պես քայլում, սակայն այնտեղից առյուծի առյուծաքայլության վարակը կլանում է, հետը տանում, որովհետև նրանք գոնե ողջ ժամանակաշրջաններ են, դրա համար էլ կլանվողները թե́ առաջ են նայում, թե́ ետ` մինչև իմաստություն, որ միմիայն կյանքով է, ապրելով:

Ընթերցել...

Կանաչ կառեթներ

Էլ.փոստ Տպել PDF

Ես տեսնում եմ բանաստեղծին
Կանաչ կառեթներ գրքույկը Նաիրա Համբարձումյանի պոետական երախայրիքն է. հոգու անկեղծ մրմունջներ, հույզեր, ներաշխարհի կանչեր ու խոկումներ: Եվ բոլորն էլ անկեղծ ապրումների ծնունդ` հյուսված ճշմարիտ զգացմունքներից ու կյանքի կարոտից:
Նաիրան համոզված է, որ արվեստի ամենագեղեցիկ ստեղծագործություններն իրենց խորքում անպայման պահում են առեղծվածային գաղտնիք, ծածկված են խորհրդավորության ինչ-որ շղթայով, իսկ մարդը դրան հասնում է բնության հանճարի, նրա անսահման հնարավորությունները բացելու միջոցով. Բնության գեղեցկության այլ բանաձև գոյություն չունի, քան ճշմարտությունը: Ճշմարիտն արդեն ինքն իր ձևի մեջ գեղեցիկ է… -, գրում է Նաիրան: …

Ընթերցել...

* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ