>>> ԳԼԽԱՎՈՐ ԷՍՍԵՆԵՐ

Naira Hambardzumyan

CREMATORY

Էլ.փոստ Տպել PDF

CREMATORY

Consilium

Պատմություն չի ստեղծվում: Այն հորինում են գերտերությունները՝ ուծացման ճանապարհով տանելով փոքրերին: Ժամանակի տիրույթում իմպերիալիստական հզոր տեղաշարժեր են, որոնք ուղղվում են ու քսան, երեսուն, հիսուն տարի անց ուղղվելու են փոքրերի դեմ: Տարածությունը հաստատուն չէ դեռևս: Վկա՝ Քեսաբի դեպքերը: Բյուրոկրատիայի սպիտակ ուրվականը փռել է թևերը: Զուգադիր տիրույթը ՍՊԻՏԱԿ ՋԱՐԴՆ է: Ղարաբաղյան գորդյան հանգույցն ու Կիևի մասնատումը ըմբռնելի են Խորհրդային Միության փլուզման, փակ հասարակությունից բաց հասարակության մոդելի անցման, սոցռեալիստական ու հետխորհրդային մշակույթների տարբաժանման փաստերով: Բազմաթիվ ներ - ու արտա - քաղաքական, հասարակական, սոցիալ - տնտեսական, գիտակրթական, բարոյահոգեբանական տեղաշարժերը իրականանում են ոչ թե կարգով, այլ հատկապես՝ քաոսով: Արվեստը այս դեպքում դառնում է աքսորավայր հասարակությունից օտարված գրողի համար, ով մերժում է մեռյալներից ժառանգվող աշխարհ - իրականությունը, որի ամեն օրը հասանելի է սոսկ այն գնողներին: Օտարված գրողը չի պատկանում ո՛չ ազգին, ո՛չ առավել ևս կառավարությանը: Եվ սա իրողություն է: Ֆրանսիական սոցիումի նույնօրինակ միջավայրը Պրուստը տեսանելի դարձրեց կառնավալի միջոցով, ուր յուրաքանչյուր դիմակից ժպտում էր մահը: Այս մահը հասկացել ու այս մահին առնչվել են նաև մեր նախնիները, մեր նախնիների նախնիները ու նրանցից առաջ էլ, ու այժմ ճիշտ ժամանակն է՝ տեսականացնելու, թեպետ տեսությունը նույնքան անպատեհ է այստեղ, որքան սև ոսկին արևի փոխարեն:

Ընթերցել...

Aritmia

Էլ.փոստ Տպել PDF

Յուրաքանչյուր հաջող իմացաբանական - ճանաչողական քայլ որպես կանոն, բազմապատկում է խոչընդոտները, քանզի ներառում է իմացության մակրո և միկրո մակարդակները և մշակութային իրողությունների նորանոր շերտեր` տարառիթմիկ, տարակերպ ու տարաբևեռ, որոնք իրենց անմիջական ազդեցությունն ունեն անընդհատ կազմավորվող ու վերակազմավորվող հասարակական - մշակութային հարաբերություններում:
Մշակույթի էույթի ներքին փոխակերպումները այդ ամենը ժամանակ առ ժամանակ դարձնում են անմշակութային - աններդաշնակ` սկզբունքորեն խնդիրը ամրագրելով մետառիթմիկ չափումներով ու ստեղծելով զարկերակային տատանումներ, թեպետ վաղուց անտի ի վիճակի ենք հակադրել կրկնվող շատ երևույթներ, նույնիսկ ազատորեն խոսել նրանց մակարդակի անկման փաստի կամ մշակույթի` հետզհետե հեռացող ոտնաձայններից մնացած արձագանքների ու մասսայական մշակույթի` օրեցօր ամրագրվող ներկայության հոգեսոմատիկ վիճակների մասին: Սա երևույթ է, որ միանգամայն տեսանելիորեն ենթարկվում է փորձառական - էմպիրիկ հաճույքին, և որի մետադարձող ակորդը բազմաթիվ մասնատող (րիզոմային) - հնչյունային տատանումների արդյունքում ենթարկվում է հոգևոր - մշակութային տարբեր մուտացիաների:

 


 

Ինքը` մտահղացումը` հայտնաբերել մշակութային մելոսի ռիթմերը, հանդուգն է (չեմ ժխտում), քանզի այն գործնականորեն ներգրավվել է ունիվերսալացման չափումներում ու հասել գլոբալացման. նրա շոշափուկների մասին խոսում են վաղուց և համառորեն, և միայն 1990-ական թվականներից հետո` վստահաբար, թե տոտալ քաղաքականության, տոտալ մշակույթի, նույնիսկ տոտալ գրքի ռեժիմի դարաշրջան էր: Մշակութային այսպիսի աններդաշնակություններից էլ ստեղծվում են արմատական-աղետաբեր - համընդգրկուն - հասարակական - հոգևոր - մշակութային պայթյուններ, որոնք հայտնաբերվում են նախ` առանձին սուբմշակույթներում (այստեղ` գրական) և ապա` սուբէթնոսներում: Տեսական դիտարկումները մինչ օրս հնարավոր են դարձրել հասարակության կողմից ընկալվող մշակույթի գործառական օրինաչափությունների արձանագրումը` միաժամանակ ի ցույց դնելով որևէ սուբմշակույթի միտում-ձգտումը սուբէթնոս հասկացությանը:
Սա է պատճառը, որ ոչ մի սուբմշակույթ չի հավակնում երկարակեցության, քանի որ նրա ներսում գործում է պատկեր - տեղեկատվության միջսերնդային հեռարձակումը, որի միջոցով մշակութային այսպիսի խմբերը ձգտում են դառնալ անկախ սուբէթնոսներ` առավել խոշոր էթնոսների միջև: Սա աշխարհ է, որ նման է տեսիլքի (և° կա, և° չկա), սակայն նրա անընդհատականությունը ստեղծում է ժամանակի մշտատևության գաղափարը` խոշոր պայթյունների միջոցով հայտնաբերելով առավել փոքր սուբմշակույթներ, որոնք նույնպես ենթարկվում են պայթյունների:

Ինչպես ցանկացած տոտալ իրավիճակում, այստեղ ևս հենվում են էյդոսի գոյությանը և նույնական ռիթմերն ու գոյացություններն ակտիվորեն ենթարկվում են մուտացիաների` դարձնելով այն բոլորից ընդունված քվազիէյդոլոգիական մոդուս` դուրս ամեն տեսակ մշակութային - գոյաբանական կարգավիճակից, որը միաժամանակ մասսայական մշակույթի յուրօրինակ մեդիատոր է` (լատ. mediator), վերելք - վայրէջք - ցնցում - անկում - պայթյուն - սպառում ուղեգծով: Սա նախանշվում է ինտելեկտի սահմանային գոյությամբ ու մշակույթի` որպես ամբողջության, տրոհման ֆունկցիաներով` ձևավորելով հոգու և մարմնի ունիվերսալացման մետաֆորը` մշակութային aritmia - ի պատկերը, որտեղ մեդիատորի աղմուկը խլացնում է ցանկացած ազդանշան, ու շփումը դառնում է անհնարին:
Այս համատեքստում տեսանելի են մշակութային ներկայացումները` հին գաղափարներով ու նոր բեմադրությամբ, որոնց մասնակից դերասանների ուրվականները պտտվում են հասարակական երկնակամարում` բաժանելով մեզ մեծ աշխարհի հետ հնարավոր բոլոր շփումներից (տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային…), փոխարենը, օգտվելով ամբոխի մտավոր - հուզական - էմպիրիկ ընդունակություններից, ազդում գաղտնի - թաքուն, բայց մարդկանց զգայական բոլոր օրգանները կառավարող ուղեղիկին` չթողնելով ազատագրվել ներկայացման մոգականությունից:
Գաղտնագրված այսպիսի ներկայացումները միաժամանակ լավ քողարկված դաժանությունն են արվեստագետի հանդեպ. նրանք իրենց մեջ ամփոփում են դեմոկրատական լուսավոր - ճերմակ երազը, ու այդ երազի եթերային սարսափը, որի նրբագեղ ելունդները հարավամերիկյան լիանաների նման նախ պարուրում են, ապա քնքշանքի ու թուլության ապրումներ ի ցույց դնելով` անզգայացնում տվյալ սուբէթնոսը: Երևույթը հիշեցնում է պատմության այն սահմանը, երբ ամերիկյան հասարակությունը դժվարությամբ հաղթահարում էր սառը պատերազմի (մակարտիզմի) հետևանքները` բյուրոկրատիայի աննախադեպ աճով, երբ հետապնդվում էր յուրաքանչյուր այլախոհ կամ ճշմարտախոհ: Ու թեպետ պատմությունը դադարում է դիտվել քաոսային, այնուամենայնիվ նա իր ներսում կրում է քաոսը. մարդը շարունակում է որոնել իմաստ ու կարգ, իսկ ստեղծող - սպառող սահմանների միջև մշտապես թափառում է անգիտակցությունը` (ստեղծող ≠ սպառող = անգիտակցություն) փոփոխությունների տիրույթում տարբերակող շերտերից ձգտելով միօրինակության, անհատի կանոնակարգված վիճակից` անկարգության (քաոսի): Հոգևոր ոչ ժամանակային այսպիսի սահմանից ելակետ է դառնում գրողի մարդատյացությունն ու լռությունը, գրամոլի խրախճանքներն, ու դասագրքերը սերտած քննադատների հեդոնիստական զվարթ մոլորությունները, քանզի յուրաքանչյուր մարդ` հասարակական սանդուղքի վերից վար, իր շուրջը ստեղծում է իր աշխարհը` յուրօրինակ մրրիկներով ու կեռաձև ատոմներով, ինչպես Դեկարտի մոտ էր: Ու որքան մոտ է մարդը վերին սանդղակին, այդքան դրանք շատ են` շրջված ձվածիրի տեսքով, որ երբեմն-երբեմն ուղղվում են դեպի ելքը` պահպանելու հավասարակշռությունը ու տեսանելի դարձնելու ժամանակակից լարախաղացության նոր մոդելը:
Արևմուտքը վաղուց է հայտարարել գրքի` որպես մշակութային արժեքի, րիզոմային բնույթը և աշխարհի անկարգության (քաոսի) մեջ անհետացող նրա իմաստային կենտրոնը. ՙԵթե աշխարհը քաոս է, ուրեմն գիրքը կդառնա ոչ թե կոսմոս, այլ` քաոս, ոչ թե ծառ, այլ վերարմատ: Նրա բոլոր ճյուղերը կապված կլինեն միմյանց, սակայն կլինեն անկարգ, խճճված, անակնկալ ընդհատումներով՚ (Ժիլ Դելյոզ, Ֆելիքս Գվատարի): Այս համատեքստում միանման հատկանիշներով (պայմ. միաշաքիլ - Ն. Հ.) գրքի արտադրանքը բացառապես հոգեբանական բնույթ է կրում` էույթի պարունակներում պահպանելով միայն իրեն հատուկ աշխարհի պատկերը ու մասսայական մշակույթի տիրույթում ստեղծելով սեփական մասնատվող միջուկը, որից էլ անվերջորեն առանձնանում - զատվում են նոր միաշաքիլներ:
Գործնականում գիրքը (այստեղ` մասսայական) ևս այսօր տոտալ ռեժիմի հարություն առած ոգին է` առավել նուրբ շերտանցումներով ու առավել ազատ` իր միջոցների ընտրության հարցում, որ քաղցկեղի պես աճելով հասարակության առօրեականության ու կենսական պահանջների միջև` ստեղծում է կրկեսի, կյանքի ու դրանց միջև մշակույթի համատեղելիության գաղափարը` բաժանելով ոգին ու մարմինը, բանականությունն ու զգացմունքները, ցնցելով մարդուն ու ստեղծելով թերիության բարդույթը, քանզի սկզբում կրկեսն էր, հետո` աշխարհատեսությունը, ու կեսարն այդպես էլ ասում էր` կառավարելով երկիրը` ամենաիմաստունը մարդկանց սրտերը պետք է դարձնի դատարկ անոթներ, ու որովայնները` լիքը…
Միայն ժամանակներն են նորը, իրականում ոչինչ չի փոխվել.. Թեպետ.. Ժամանակն էլ չի փոխվել, նույնն է` հավերժական վերադարձ - պտույտով… Ինքնուրույնությունը, որին ձգտում է մշակութային արիթմիան, մարդկային գիտակցությունը հասցնում է մի շատ կարևոր մտքի ու խոստովանության անհրաժեշտությանը` հաշտվել տատանումների քաոսային ռիթմին ու ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել: Համակերպվել: Ապակողմնորոշող նշանային որոնումները չեն հասցնում որևէ հանգրվանի, ուստի այս դեպքում կարևորվում է ոչ թե ազգի պատմությունը, այլ գիտակցության պատմությունը, գրողի ու ընթերցողի հոգևոր որոնումները, որոնք տեսանելի են ռացիոնալիստական ճգնաժամի, մշակույթ - կոնտրմշակույթ ընտրության ու դրանց ներսում առկա մարգինալ տարածքների միջև: Յուրաքանչյուր այսպիսի կեղծ գոյություն կազմավորվում է ամենատարբեր գենային ու պատմական մուտացիաների հետևանքով, որոնք տեղի են ունենում մասսայական մշակույթի, մասսայական գրքի հիմքում: Այս կերպ ոչ միայն փշրվում է հիմքը կամ տեղի է ունենում պայթյուն, այլև ի հայտ են գալիս նրանից գոյավորվող միաշաքիլների շոշափուկները` սարդոստայն - ցանցը, որն ինքնին ոչնչություն է` թույլ - անորսալի - լպրծուն, և որում անընդհատ գոյանում է հերթական ճեղքվածքը, բայց ոչ մի արմատական փոփոխություն չի իրականանում, քանզի չի ոչնչանում ցանցի ճարտարա - տեկտոնիկական - կենտրոնական կորագիծը, որն ապահովում է վերջինիս երկարակեցությունը` ամենուր ու ոչ մի տեղ: Ստեղծվածը andergraund-ային գրականությունն է, որը հավասարման նշան է դնում մասմշակույթի ու մշակութային արժեքի միջև, յուրօրինակ բալիստիկական հրթիռ` պատրաստված սեռի, հավատքի, սեքսի, թմրամիջոցների, մարմնավաճառության, սպանությունների, սոցիալական ու քաղաքական աղբի և շատ ու շատ այլ երևույթների խառնուրդով, որը հավաստում է մշակութային տիպերի ու արժեքների պատերազմներն ու ամրագրում դրանց արձագանքներն ու գնահատությունները:

Յուրաքանչյուր սուբմշակութային շարժում իրականում ենթարկվում է ռիթմիկ տատանումների` կլանել - լուծել - դարձնել համասեռ` անընդհատ կրկնվող պայթյունների միջոցով: Նույն կերպ ընկալվում է նաև գրքի էներգիայի նեղացում - սահմանափակումը` գրողական ինքնագիտակցության աճին հակառակ: Ի հայտ են գալիս նշաններ, որոնք նոր ժամանակներում փոխել են իրենց գործառույթը և աստիճանաբար վերացնում են սահմանը գրողի ու գրամոլի միջև: Այս համատեքստում առաջադրվող բոլոր տեսությունները նույնպես մնում են զուտ տեսության սահմաններում, քանզի գործնականում ամրապնդվում է գաղափարը, թե միայնակ գայլերն ապրում են առաջնորդի ինքնազգացողությամբ, բայց որսի գնում են ոհմակով: Սույն հանգամանքը հոգեբանորեն բացատրելի է օբյեկտի ներքին վիճակով (բնույթով), գայթակղության նկատմամբ մասնավոր վերաբերմունքով, որն իսպառ բացակայում է ճգնավորի, սրբի կամ որ նույնն է` իսկական գրողի ուղեղից, թեպետ այս դեպքում էլ չի բացառվում մտավորապես (ոչ ֆիզիկապես) անմասն չլինելու կանխավարկածը:
Հ.Գ.
Եռման այս կետում է, որ իսկական գրողը կորցնում է խաղաղությունը (ստեղծագործելու առումով), իսկ հասարակության անհանգստությունն առավել սուր անկյուններ է ընդունում` ստեղծելով մշակութային մելոսի տատանումները` artitmia-ն:

Նաիրա Համբարձումյան

 

Liber penitentialis *

Էլ.փոստ Տպել PDF

Համոզված եմ, որ, հաղթահարելով այս աղյուսները, վերջապես կարող եմ հասկանալ` ինչ է միկրոկոսմոսը ու ինչ` մակրոկոսմոսը, ու մի կերպ բռնել կյանքի կեղտոտ պտուկը, որ բուրում է մահացած աղոթքի գույժով: Այդ աղյուսները ես եմ հորինել, սա ուղղակի ելման կետ է բոլոր ճանապարհորդություններիս համար:    Վերջին անգամ` Լոնդոն:

Առանց այդ աղյուսների երբեք ոչ մի տեղ չեմ հասնի, քանի որ մեկ չափազանց վաղ է, մեկ` չափազանց ուշ, ու ես մշտապես անկեղծության կենտրոնում եմ ու մշտապես` հուսահատության եզրին, ու հոգիս դատապարտված է հավերժական թափառումների, թեպետ, գիտեմ, կարելի է եւ փիլիսոփայորեն վերաբերվել այս ամենին, որ քաղցրությունն է գարեհացի: Աշխարհը ննջում է դեռ, ու գիշերը գտնում է ճանապարհը. այն, որ չենք տեսնում, ու կյանքն այնուամենայնիվ ընթանում է` մեզ դուր է գալիս, թե ոչ, ու երբեմն-երբեմն դառնում ենք օպտիկական ճառագայթումների զոհեր, փոքրիկ-փոքրիկ, աննշան կետեր:

Ընթերցել...

* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ