>>> ԳԼԽԱՎՈՐ

Naira Hambardzumyan

ՀՈԴՎԱԾՆԵՐ



Դիսմորֆոմանիա

Էլ.փոստ Տպել PDF

Եթե ինչ-որ երեւույթի մասին պատմվում է միմիայն պատումային շունչ հաղորդելու համար, այլ ոչ կոնկրետ նպատակով, ուրեմն, վերջին հաշվով, այն չի ծառայում որեւէ գործառույթի եւ ունի միայն խորհրդանշական դերակատարում: Հետեւաբար ցանկացած գիտական վերլուծություն անհնար է առանց երեւույթների մասին որոշակի պատկերացման (բոլորս գիտենք): Այս առումով, գիտություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ստեղծվում է մտածողության կոնկրետ ստերեոտիպ, որը կարգավորում է բանականության բոլոր դրսեւորումները:

Ընթերցել...

Լուրեր ծովից ու ցամաքից, Ե., 2011

Էլ.փոստ Տպել PDF

Խորխե Կարերա Անդրադեն ծնվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 1903 թ. Սեպտեմբերի 28-ին: Գրականություն է ուսումնասիրել Իսպանիայում` Բարսելոնայի համալսարանում, ապա` Ֆրանսիայում:
1927-1928 թթ. եղել է Էկվադորի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար, այնուհետև դիվանագիտական ծառայություն է իրականացրել եվրոպական տարբեր երկրներում, Ասիայում, Հարավային Ամերիկայում:

Ընթերցել...

El objeto y su sombra1

Էլ.փոստ Տպել PDF

Նաիրա Համբարձումյան
Բոլոր իմաստներն  աշխարհում ստեղծվում են համեմատությունից,  քանի որ ցանկացած իրի` մեզ  հասանելի  հիմքում  ընկած  է նրա պատկերի  գաղափարը,  որին էլ հենվում  են  մտածական համեմատությունների անվերջանալիղթան (յուրաքանչյուր իր գոյություն ունի կա°մ որպես օբյեկտ –նշանակելի, կա°մ նշանակություն), իրերի անվերջանալի կապերը, բանականության  ունիվերսալությունը:
Երբ որևէ գրքում առաջին անգամ դիտարկում ես հեղինակի պատկերային համակարգը ` որպես մտավոր կառույցի ու լեզվի ներքին միասնություն, ապա ծնվում է գաղափարը, թե յուրաքանչյուր ներդաշնակ խոսք ստեղծվում է մեր ներսում կազմավորվող  տեքստերի ներդաշնակությունից , ու հավատարիմ ստեղծվող պատկերներին, ծնվում է այնպես, ինչպես  Տիեզերքը: Այս դեպքում ստեղծվող տեքստի գեղագիտական հենքը ստեղծագործական մանիֆեստի նշանակություն է ձեռք բերում ու լիարժեքորեն արտահայտում է հեղինակի գեղագիտական կողմնորոշումը` նմանվելով վիրտուալ իրականության նախաստեղծ տարրերին, որոնք նույնպես համապատասխանում են աշխարհի ու արվեստի (այստեղ` գրականության) արտացոլմանը` ներգրավելով ընթերցողին համաշխարհային նկարչության. Գծանկարի, քանդակի, տեսողական-զգայական էֆեկտների տիրույթ: Այդպիսին է էկվադորցի բանաստեղծ, հրապարակախոս, դիվանագետ Խորխե Կարերա Անդրադեի պոեզիան:

Ընթերցել...

ԼՈւՅՍ - Ա - ՊՏՈւՅՏ (Հակոբ Մովսեսի ‹‹Լույս զվարթ›› ժողովածուի առիթով)

Էլ.փոստ Տպել PDF

Ցանկացած իրողություն սեփական  գոյությունն ապահովելու համար, տիեզերքի մերձակա ու հեռավոր բոլոր ազդեցությունները հավասարակշռող միկրոկոսմ է ենթադրում իրենից, և տրամաբանորեն  բոլոր համակարգերի միասնության շղթան  յուրաքանչյուրի միջոցով առանձին, մեզ նորից վերադարձնում է հազար անգամ փորձված իմաստնությանը. ՙԱմեն ինչ արտացոլված է ամեն ինչում՚ ¥Հերմես Տրիսմեգիստ¤, ուստի աշխարհի ԸՆԹԱՑՔԸ բխում է իր իսկ չընդմիջարկվող կերպարանափոխությունից, որի դիտորդն ենք: Թոմաս Պինչոնի հերոսը` Կալիստոն¥,¤փորձելով փրկվել էնտրոպիայից, տեղավորվում է ՙփակ՚ համակարգում և,համաձայն սեփական տեսությանը. ՙՄեկուսացված համակարգը` գալակտիկան, շարժիչը, մարդը, մշակույթը, ինչ պատահի` անընդհատ պետք է ձգտի առավել հաստատուն վիճակի՚,դատապարտում է այն դանդաղ մահվան ՙ…՚: Նա կանխատեսում էր սեփական մշակույթի ջերմային մահը, երբ գաղափարները չեն կարող այլևս փոխանցվել, քանի որ համակարգի  բոլոր կետերի էներգիան, ի վերջո, հավասարվում է և ինտելեկտուալ շարժումը, այդ ձևով,սկսում է դադարել: Եթե էնտրոպիկ միջավայրը հավասարազոր է դառնում քաոսին, ապա ստեղծագործության մեջ անմիջապես չի գիտակցվում որպես բարու հակառակ բևեռ (խաղաղություն (կարգ ու կանոն) - բարի, քաոս - չար), այլ տողի այլակերպման (երկրորդ տեքստի ընթերցմամբ) միջոցով քաոսն իր ներսում զուգորդում է աստ - լինելության (Da -Sein) գաղափարը, որն իրական աշխարհն է: Իրական այս աշխարհում էլ կենսագործվում է մարդու ներհայեցումը և ԱՅԼ- ա - գոյության սահմաններում դառնում առասպելաբանական - իմացաբանական նախահնչույթ:

Ընթերցել...

Ժամանակակից միֆի հետքերով

Էլ.փոստ Տպել PDF

Ժամանակակից բանաստեղծությունը ձգտում է գեղարվեստական արտաժամանակային և արտատարածական լայն ընդգրկումների ու ընդհանրացումների,որոնց արտահայտման հնարավորությունն իրականանում է հատկապես միֆակիրառման, միֆօգտագործման դեպքում,և պոետի կենսաբանական ժամանակը ու երկրի պատմության ընթացքը հայտնվում են անժամանակակցության նեռքին պտույտի տիրույթում::
Նախասկզբնական վիճակից հետո միֆն անընդհատ ընդլայնում է իր սահմանները ու, շնորհիվ նրա, մարդն ապրում է բոլորապտույտ ժամանակի մեջ` պարբերաբար վերադառնալով ՍԿԶԲԻՆ, ԾՆՆԴՅԱՆ պահին: Եվ մեկ անգամ չէ, որ պատմության տիրույթում խաղարկվելով, միֆը բացահայտում է կյանքի արքետիպը: ՙՄշակութաբանական շրջակարգում Պատմության ՙներկա լինելու՚ չափաստիճանը միշտ էլ պայմանավորվում է գեղարվեստական ընտրության և մշակութաբանական փոխառնչությունների բնույթով: Մասնավոր խնդրառության հոսքերը նույնպես ներառվում են միասնական կարգի մեջ: …Պատմությունն ամեն անգամ վերադառնում կամ կրկնվում է իբրև Մշակութաբանական Կերպափոխում ու Փոխանունություն: Ընդ որում` Կերպափոխումը Տարածության մեջ է ընկալելի - տեսանելի - նկարագրելի, իսկ Փոխանունությունը ժամանակային գիտակցում է, ներքնատեսական հայտնագործություն՚ ,- գրում է Վաչե Եփրեմյանը: Ժամանակի այս պտույտում էլ արտացոլվում է այն տիեզերականը, որ ոչ մի կերպ չես համարի տեսիլք…

Ընթերցել...
>>>

* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ