>>> ԳԼԽԱՎՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Naira Hambardzumyan

Կյանքը ու պոեզիան նույնն են

Էլ.փոստ Տպել PDF

Կյանքը ու պոեզիան նույնն են

 

Ո°չկանչել նրան, ո°չպահել չեմ կարող,

սև քամին ծովերի փոթորկում է դեռ մակույկը:

Մի° վերադարձրու ինձ նրան, թող մնա° մե¬ռած ջրին:

 

Խորտակվում է վարդագույն մակույկըª

թեքվելով անզոր իր վազքում: Սիրե±լ է արդյոք նա,

ով հաղթել է խիղճը իրհոգում: Դո°ւ, Բարձրյա°լ,

մի°լքիր ինձ Ահեղ Դատաստանի առաջ:

 

 

Խուլ անապատում միայն քեզ հետ կըմբռնեմ,

թե ինչու շրջանը չփակվածª դեռ պատանի,

ննջեցիրկոշտուցուրտհողում:

 

Մի զնդան ևս կփակվի, կհարվածի բահը,

կթափվի ծեփը: Մեզ հետկխոսի ժամանակը`

շնչահեղձª որպես հավերժություն:

——————————————————-

Ընթերցել...

Քննադատությունը՝ ինքնասպան («Երկխոսություն՝ մենախոսական դրվագներով» կոնվուլսիայի առիթով)

Էլ.փոստ Տպել PDF

Յուրաքանչյուր մարդկային հարաբերություն հակված եմ դիտելու որպես երկկողմանի համաձայնություն եւ, ինչպես դիվանագիտական հարաբերության դեպքում է, երբ մի կողմը խախտում է կանոնները, ապա երկրորդն իրավունք ունի չեղյալ համարել այն: Հայտնի է, որ խաբում են նրան, ով ուզում է լինել խաբված, եւ յուրաքանչյուր մարդ ունի ուրիշներին գնահատելու միայն իրեն հատուկ կերպ` ելնելով իր ստերեոտիպից: Բարեկամներս խորհուրդ տվեցին չգրել սույն հոդվածը` ասելով, որ այդպես տեղեկություններ եմ հաղորդում նաեւ իմ մասին: Սա իհարկե հարցի տեսանելի կողմն է միայն, իսկ առավել խորը դիտարկումները երեւութացնում են վերջինիս այլ, գաղտնի որակները: Կարճ՝ երբ պրոբլեմը թողնում ես չլուծված, դրան ավելանում է եւս մեկը, հետո նորից, եւ Աբրահամյան Սուրիկ անունով մեկը, քծնելով աջ ու ձախ, փորձում է զրկել քեզ իրավունքներից, ու սոցիումը մշտապես ընդունում է այն, ինչ նրան հրամցնում են, նա սիրում է կրկեսը, իսկ հացի գերխնդրի ու կրկեսի միջեւ մշտապես տուժում է մտածող անհատը:

Ընթերցել...

Հիշողության պոետիկա

Էլ.փոստ Տպել PDF

Գերմանացի բանաստեղծներ Նովալիսն ու Հյոլդերլինը աշխարհը ճանաչելու միակ հնարավոր ճանապարհը համարում էին պոեզիան, քանի որ գեղարվեստական ստեղծագործությունը կարող է գոյաբանական նոր դիտանկյուններից արտացոլել լինելության հարցերը: Ու քանի որ պոետական արարչագործությունը ուղղակիորեն առնչվում է կյանքին, ուրեմն միայն նրա միջոցով է այդ իրողությունը դառնում իրադարձություն: Այս առիթով, Մարտին Հայդեգերը իր փիլիսոփայության մեջ նշում է Dasein - ի (աստ - լինելության) ու Sein - ի (լինելության) անմիջական կապը, հիմնավոր այն փաստը, որն էկզիստենցիան համարում էր միակ գոյավորը ու դրանով վերականգնում լինելությունը (որպես էույթ), եւ որն իր ներսում կրում է Dasein - ի հետ հարաբերվելու ազատությունը:

Ընթերցել...

Նաիրա Համբարձումյան. P. s. – D. Memory traces

Էլ.փոստ Տպել PDF

Սերգեյ Սարինյանի «Անդրադարձ» հոդվածի առիթով.

Հարաբերությունների բազմակերպությունը ձեւավորվում է զուգահեռ տարբեր իրականությունների հնարավոր բոլոր հատումներում, թեպետ XX դարավերջի եւ XXI դարասկզբի բնագիտական ու հումանիտար իմացությունների ընդհանուր դրույթները հանգում են մտածողության անհատական — առանձնակերպ — յուրօրինակ ձեւերի ունիվերսալացմանը եւ մեկնաբանվում որպես ինքնին գոյություն: Այս համատեքստում իրականանում են մի շարք գործընթացներ, որոնք գենետիկորեն բխում են նրա հետեւանքներից` երեւութացնելով կորուսյալ տիեզերքի եւ այն չգտնելու մելամաղձից ծնված դրամատիկ վիճակների անընդհատ վերապրման միտումը:

Ընթերցել...

Դիսմորֆոմանիա

Էլ.փոստ Տպել PDF

Եթե ինչ-որ երեւույթի մասին պատմվում է միմիայն պատումային շունչ հաղորդելու համար, այլ ոչ կոնկրետ նպատակով, ուրեմն, վերջին հաշվով, այն չի ծառայում որեւէ գործառույթի եւ ունի միայն խորհրդանշական դերակատարում: Հետեւաբար ցանկացած գիտական վերլուծություն անհնար է առանց երեւույթների մասին որոշակի պատկերացման (բոլորս գիտենք): Այս առումով, գիտություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ստեղծվում է մտածողության կոնկրետ ստերեոտիպ, որը կարգավորում է բանականության բոլոր դրսեւորումները:

Ընթերցել...

Լուրեր ծովից ու ցամաքից, Ե., 2011

Էլ.փոստ Տպել PDF

Խորխե Կարերա Անդրադեն ծնվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 1903 թ. Սեպտեմբերի 28-ին: Գրականություն է ուսումնասիրել Իսպանիայում` Բարսելոնայի համալսարանում, ապա` Ֆրանսիայում:
1927-1928 թթ. եղել է Էկվադորի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար, այնուհետև դիվանագիտական ծառայություն է իրականացրել եվրոպական տարբեր երկրներում, Ասիայում, Հարավային Ամերիկայում:

Ընթերցել...

El objeto y su sombra1

Էլ.փոստ Տպել PDF

Նաիրա Համբարձումյան
Բոլոր իմաստներն  աշխարհում ստեղծվում են համեմատությունից,  քանի որ ցանկացած իրի` մեզ  հասանելի  հիմքում  ընկած  է նրա պատկերի  գաղափարը,  որին էլ հենվում  են  մտածական համեմատությունների անվերջանալիղթան (յուրաքանչյուր իր գոյություն ունի կա°մ որպես օբյեկտ –նշանակելի, կա°մ նշանակություն), իրերի անվերջանալի կապերը, բանականության  ունիվերսալությունը:
Երբ որևէ գրքում առաջին անգամ դիտարկում ես հեղինակի պատկերային համակարգը ` որպես մտավոր կառույցի ու լեզվի ներքին միասնություն, ապա ծնվում է գաղափարը, թե յուրաքանչյուր ներդաշնակ խոսք ստեղծվում է մեր ներսում կազմավորվող  տեքստերի ներդաշնակությունից , ու հավատարիմ ստեղծվող պատկերներին, ծնվում է այնպես, ինչպես  Տիեզերքը: Այս դեպքում ստեղծվող տեքստի գեղագիտական հենքը ստեղծագործական մանիֆեստի նշանակություն է ձեռք բերում ու լիարժեքորեն արտահայտում է հեղինակի գեղագիտական կողմնորոշումը` նմանվելով վիրտուալ իրականության նախաստեղծ տարրերին, որոնք նույնպես համապատասխանում են աշխարհի ու արվեստի (այստեղ` գրականության) արտացոլմանը` ներգրավելով ընթերցողին համաշխարհային նկարչության. Գծանկարի, քանդակի, տեսողական-զգայական էֆեկտների տիրույթ: Այդպիսին է էկվադորցի բանաստեղծ, հրապարակախոս, դիվանագետ Խորխե Կարերա Անդրադեի պոեզիան:

Ընթերցել...

ԼՈւՅՍ - Ա - ՊՏՈւՅՏ (Հակոբ Մովսեսի ‹‹Լույս զվարթ›› ժողովածուի առիթով)

Էլ.փոստ Տպել PDF

Ցանկացած իրողություն սեփական  գոյությունն ապահովելու համար, տիեզերքի մերձակա ու հեռավոր բոլոր ազդեցությունները հավասարակշռող միկրոկոսմ է ենթադրում իրենից, և տրամաբանորեն  բոլոր համակարգերի միասնության շղթան  յուրաքանչյուրի միջոցով առանձին, մեզ նորից վերադարձնում է հազար անգամ փորձված իմաստնությանը. ՙԱմեն ինչ արտացոլված է ամեն ինչում՚ ¥Հերմես Տրիսմեգիստ¤, ուստի աշխարհի ԸՆԹԱՑՔԸ բխում է իր իսկ չընդմիջարկվող կերպարանափոխությունից, որի դիտորդն ենք: Թոմաս Պինչոնի հերոսը` Կալիստոն¥,¤փորձելով փրկվել էնտրոպիայից, տեղավորվում է ՙփակ՚ համակարգում և,համաձայն սեփական տեսությանը. ՙՄեկուսացված համակարգը` գալակտիկան, շարժիչը, մարդը, մշակույթը, ինչ պատահի` անընդհատ պետք է ձգտի առավել հաստատուն վիճակի՚,դատապարտում է այն դանդաղ մահվան ՙ…՚: Նա կանխատեսում էր սեփական մշակույթի ջերմային մահը, երբ գաղափարները չեն կարող այլևս փոխանցվել, քանի որ համակարգի  բոլոր կետերի էներգիան, ի վերջո, հավասարվում է և ինտելեկտուալ շարժումը, այդ ձևով,սկսում է դադարել: Եթե էնտրոպիկ միջավայրը հավասարազոր է դառնում քաոսին, ապա ստեղծագործության մեջ անմիջապես չի գիտակցվում որպես բարու հակառակ բևեռ (խաղաղություն (կարգ ու կանոն) - բարի, քաոս - չար), այլ տողի այլակերպման (երկրորդ տեքստի ընթերցմամբ) միջոցով քաոսն իր ներսում զուգորդում է աստ - լինելության (Da -Sein) գաղափարը, որն իրական աշխարհն է: Իրական այս աշխարհում էլ կենսագործվում է մարդու ներհայեցումը և ԱՅԼ- ա - գոյության սահմաններում դառնում առասպելաբանական - իմացաբանական նախահնչույթ:

Ընթերցել...

Ժամանակակից միֆի հետքերով

Էլ.փոստ Տպել PDF

Ժամանակակից բանաստեղծությունը ձգտում է գեղարվեստական արտաժամանակային և արտատարածական լայն ընդգրկումների ու ընդհանրացումների,որոնց արտահայտման հնարավորությունն իրականանում է հատկապես միֆակիրառման, միֆօգտագործման դեպքում,և պոետի կենսաբանական ժամանակը ու երկրի պատմության ընթացքը հայտնվում են անժամանակակցության նեռքին պտույտի տիրույթում::
Նախասկզբնական վիճակից հետո միֆն անընդհատ ընդլայնում է իր սահմանները ու, շնորհիվ նրա, մարդն ապրում է բոլորապտույտ ժամանակի մեջ` պարբերաբար վերադառնալով ՍԿԶԲԻՆ, ԾՆՆԴՅԱՆ պահին: Եվ մեկ անգամ չէ, որ պատմության տիրույթում խաղարկվելով, միֆը բացահայտում է կյանքի արքետիպը: ՙՄշակութաբանական շրջակարգում Պատմության ՙներկա լինելու՚ չափաստիճանը միշտ էլ պայմանավորվում է գեղարվեստական ընտրության և մշակութաբանական փոխառնչությունների բնույթով: Մասնավոր խնդրառության հոսքերը նույնպես ներառվում են միասնական կարգի մեջ: …Պատմությունն ամեն անգամ վերադառնում կամ կրկնվում է իբրև Մշակութաբանական Կերպափոխում ու Փոխանունություն: Ընդ որում` Կերպափոխումը Տարածության մեջ է ընկալելի - տեսանելի - նկարագրելի, իսկ Փոխանունությունը ժամանակային գիտակցում է, ներքնատեսական հայտնագործություն՚ ,- գրում է Վաչե Եփրեմյանը: Ժամանակի այս պտույտում էլ արտացոլվում է այն տիեզերականը, որ ոչ մի կերպ չես համարի տեսիլք…

Ընթերցել...
>>>

* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ