>>> Home NEWS RESPONSES

Naira Hambardzumyan

Մարդկանց ճանաչելու լավագույն միջոցը նրանց սիրելն է

E-mail Print PDF
There are no translations available.

Մենք հաճախ իրավացիորեն դժգոհում ենք, որ հայ մանկագրության մոլորակի երեւելի բնակիչներն արդեն տարեց են, եւ նոր անուններով համալրումը համարյա աննկատելի է վերջին տասնամյակներին ու նաեւ հանիրավի հաստատագրել ենք, որ մանուկների համար կարելի է համարձակվել գրելու միայն հասուն տարիքում, որովհետեւ, այո́, «մանուկների համար գրելը չափազանց դժվար գործ է» (Չարենց), եւ հասու չէ ամեն գրողի: Իսկ ահա Նաիրա Համբարձումյանը վերջին տարիներին «համարձակվում» է երիտասարդ տարիքում գրել նաեւ երեխաների համար: Վկա առաջին` «Կանաչուկը» գրքույկը` հայերեն ու ռուսերեն, «Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» պարբերականներում տպագրված պատմվածքները եւ հենց վերջերս` տարեմուտին պետական պատվերով լույս տեսած «Կարմիր հողմաղացներ» հեքիաթների ժողովածուն: Այո́, երեխաների համար գրելը թերեւս ամենադժվար փորձություններից է յուրաքանչյուր գրողի ստեղծագործական կյանքում: Մեր կարծիքով, այդ առաքելության ճշմարիտ իմաստավորմամբ է Նաիրա Համբարձումյանը եկել նաեւ «մանկության մոլորակ», իրողություն է, որ ժամանակակից հայ մանկագրությունը նրա մուտքով վստահ քայլեր է անում:

Read more...

ԲԱՌԵՐ`ՈՂՈՂՎԱԾ ԼՈՒՅՍՈՎ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ

E-mail Print PDF
There are no translations available.

Նաիրա Համբարձումյանը սերնդակից գրողների շարքում առանձնանում է իր ինքնատիպ ձեռագրով, թարմ, յուրովի մտածելակերպով:

Վերջերս լույս է տեսել նրա երրորդ` «Ես բառ եմ դարձել» գիրքը:

Ժողովածուի թե՛ խորագիրը, թե՛ բաժնների անվանումները խորհրդանշական վերնագրեր են կրում, «Արեւային թռչուն», «Սաղմոսների երկնքի տակ», «Միթեւանի հրեշտակը» եւ այլն:

Հեղինակի շուրթերից պոկված բառերը` ողողված լույսով ու բարությամբ, ոսկեզօծ շղթա կազմելով, ստեղծում են մի խորունկ, կախարդական աշխարհ, ուր ընթերցողի հետ անկեղծ զրուցում է բանաստեղծուհին, բացում իր հոգու գաղտնարանները, ծանոթացնում իր զարմանահրաշ աշխարհին, ուր տողերի արանքում արեւներ կան, անսահման սեր ու կարոտ, մարդկային մենությունը փարատող «դեղատոմսեր», տագնապի ու սպասման,մաքուր, անկեղծ զգացումներ եւ բազում երազներ...

Read more...

ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ ԶԲՈՍԱՆՔ ՙԵՍ ԲԱՌ ԵՄ ԴԱՐՁԵԼ՚* ՏՈՂԻ ՀԵՏ

E-mail Print PDF
There are no translations available.

1.   Ետ: ---Ինչքան էլ շարունակենք հայրենասիրական խաղատեսակներ հորինել ու գաղափարախոսական թակարդներ լարել, միևնույն է, ամեն անգամ ծուղակում պատմությունն է հայտնվելու, իսկ մշակույթը (բարձր իմաստով) թևածելու է հեռուներում: Պատմությունն ու մշակույթը երբեք հոմանիշ չեն դառնալու, իրար մեջ չեն ներառվելու, հակադիր են լինելու` ինչպես ներքևն ու վերևը: Այսպես է, որովհետև իրարանցում-իրադարձություն-պատմություն նշանաշարը Կարգից դուրս է, տրամաբանությամբ է առաջնորդվում, իսկ տրամաբանական ամեն մի ընթացք, իբրև կանոն, սկիզբ է առնում հարաբերական ելակետից, տևում պայմանական բաղադրիչների փոխհարաբերությունների շնորհիվ և ... իրական ավարտ ունենում: Ընդ որում, կարևորը ոչ այնքան արդյունքն է, որքան տրամաբանական հերթական շղթայի տրամաբանված (տրամաբանորեն արդարացված) լինելը: Սրա մեջ չէ± թաքնված պատմության ողբերգականությունը: Կամ` նաև սրա’ մեջ...

Read more...

* * *

And I will sleep one day
(like an old pre man)
Just
Without the blanket.
And the wind will flap the foliage of the pines,
And the angels will hang from the night with bet eyes far away
In the time of their declension:
And again things will slumber in peace
Until morning
And the process again
Will mix signs to the life.
And there will be no one
To stop my fall,
In the time of declension.

AUDIO


PopUp MP3 Player (New Window)

VIDEO