Naira Hambardzumyan

Կանաչ կառեթներ

Էլ.փոստ Տպել PDF

Ես տեսնում եմ բանաստեղծին
Կանաչ կառեթներ գրքույկը Նաիրա Համբարձումյանի պոետական երախայրիքն է. հոգու անկեղծ մրմունջներ, հույզեր, ներաշխարհի կանչեր ու խոկումներ: Եվ բոլորն էլ անկեղծ ապրումների ծնունդ` հյուսված ճշմարիտ զգացմունքներից ու կյանքի կարոտից:
Նաիրան համոզված է, որ արվեստի ամենագեղեցիկ ստեղծագործություններն իրենց խորքում անպայման պահում են առեղծվածային գաղտնիք, ծածկված են խորհրդավորության ինչ-որ շղթայով, իսկ մարդը դրան հասնում է բնության հանճարի, նրա անսահման հնարավորությունները բացելու միջոցով. Բնության գեղեցկության այլ բանաձև գոյություն չունի, քան ճշմարտությունը: Ճշմարիտն արդեն ինքն իր ձևի մեջ գեղեցիկ է… -, գրում է Նաիրան: …
Իրականում Նրա բանաստեղծություններից շատերը ձգող ինչ-որ բան ունեն իրենց խորքում, այնպիսի գույներ ու պատկերներ, որոնք, հիրավի, անհատական են ու ցոլացնում են իր էությունը, զգայությունների այն ամբողջությունը, որով պոեզիան դարձնում է շնչելու, գոյատևելու միջոց:
…Բավականին անսովոր ձևով, արվեստի հանդեպ երկյուղած ու խստապահանջ հայացքներով է ներկայանում Նաիրա Համբարձումյանը ընթերցողին: Ու անսովորը հենց առաջին ժողովածուին` բանաստեղծական այդ գեղեցիկ փնջին զուգահեռ ուղեկցող և փիլիսոփայական, և գեղագիտական ընդհանրացումներն են: Գիտի բառի տեղը, դերը, պատկերը նյութականացնելու եղանակը, մտքի ու հույզի ներդաշնակման կերպը.
Իմ ափերի մեջ
Ճշմարտությունն է մոմի պես վառվում
Ու դառնում է երգ.
Այս ծառի ճերմակ առեղծվածի մեջ
Բառեր են հյուսվում.
Ես հեշտ կարդում եմ արդարությունը.
Որ ծառին փարված փաթիլի նման
Մի թեթև շնչից հալվում է, կորչում…
Պոետական ընկալումները սուբյեկտիվ են լինում: Ես տեսնում եմ բանաստեղծին, զգում շունչը կենդանի բնության:

Սևակ Արզումանյան

ԿԱՆԱՉ ԿԱՌԵԹՆԵՐ ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ
***
Իմ ափերի մեջ ճշմարտությունն է
մոմի պես վառվում
ու դառնում է երգ…
2002թ.

***
Ես գնում եմ նկարելու այս գիշերը
Փթթող նռնենու ճյուղերին հյուսված
Ճերմակ հեքիաթում:
2002թ.

***
Իսկ նավակները,
հի˜ն նավակները`
Իրենց վախեցնող կանխատեսությամբ
Հաստատում են ինձ
ասես աշխարհի
անխախտ լինելը…
2002թ.

***
Ու խշշոցի մեջ ինչ-որ անսահման
Հարազատ մի բան շամանդաղի պես
Աղոթում է լուռ
Անմոռուկների երկնագույն-ճերմակ
Քարանձավներում…
2002թ.

***
Սեր էր,
Երգ էր
Ու հաց…
Դու մնացիր
հեռու-հեռվում,
փոքրիկ կղզյակ…
Քո մեղավոր ձեռքերի մեջ`
Անմեղ ծաղիկ..
Զանգերի ձայն…
Լռության ճիչ…
…Պարապությունը լցվում էր
սիրով,
Իսկ արբեցումի այդ դաշնության մեջ
Դեռ չապրած մի քիչ`
Կարոտ էր ծնվում…
Մութը գործել էր
շքե˜ղ,
մի շքե˜ղ վարագույր…
Կաթնամշուշից խմորվում էր սեր.
Այդ սերն ապրում էր
Ծամկալի նման
Իմ վարսերի մեջ,
Հետո` կաթկթում…
2004թ.

***
Մրսում են ծառերը,
օգնեցե́ք նրանց,
Ծածկեցե́ք նրանց…
Արեգակնավառ
ցոլափոխանքով…
2001թ

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ