>>> ԳԼԽԱՎՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ Արեգը եվ աստղերը

Naira Hambardzumyan

Արեգը եվ աստղերը

Էլ.փոստ Տպել PDF

Փոքրիկ Արեգը հինգ տարեկան էր: Նա սիրում էր նստել պատուհանի մոտ ու ամեն գիշեր հաշվել աստղերը ու միշտ զարմանքով հարցնում էր Թորոս պապիկին:
-Պապի´կ, ինչո՞ւ են աստղերը փայլում ու հետո անհետանում: Ես հաշվում եմ նրա
նց, բայց հետո... հետո ամեն անգամ կորցնում եմ հաշիվս...
Պապիկը շոյում էր Արեգի գլուխը, նստեցնում ծնկներին և փորձում պատասխանել նրա բազմաթիվ հարցերին.
-Երբ մեծանաս, փոքրիկս, տիեզերագնաց կդառնաս, կգտնես քո մոլորակը, կհաշվես աստղերը և տիեզերքի անիմանալի գաղտնիքները մեկիկ-մեկիկ կմեկնես քեզ համար...
Մի օր էլ, Ամանորի գիշերը, երբ ամեն ինչ փայլում էր անսովոր հրաշափառությամբ և ամեն ինչ ծփում էր ինչ-որ անիմանալի լուսավորությամբ, Արեգը մոտեցավ պատուհանին, նայեց փողոցի ճերմակությանը, ապա բակը շրջապատող շենքերին, բակում զարդարված հսկա եղևնուն, հատուկենտ անցորդներին, որոնք շտապում էին իրենց տաքուկ անկյուններում դիմավորելու Ամանորը... Արեգը հանկարծ նայեց վեր... ու... ա´յ քեզ հրաշք...
-Պապի´կ, պապի´կ, շո՛ւտ, շո՛ւտ, այստե´ղ եկ, տե՛ս, տես` աստղ է ընկնում...
-Շո՛ւտ, շո՛ւտ, մի երազանք պահիր, Արե՛գ երազանք,- մինչ պատուհանին հասնելը ձայնեց պապը, ապա, երբ ամեն ինչ վերջացած էր , Արեգը թևքով հրեց պապին.
-Գիտե՞ս, պապի´կ, ես երբեք չեմ մոռանա հրաշքներով լեցուն այս գիշերը, գիտե՞ս, ինչ երազանք եմ պահել.
- Չգիտեմ,- մի հոնքը բարÓրացնելով ու կիսահարցական աչքերն ուղղելով Արեգին` ժպտաց պապիկը.
-Ես երազում եմ թռչել տիեզերք, փնտրել այն մոլորակը, որ բոլոր աստղերի բնակարանն է, տեսնել արևին և խնդրել, որ աշխարհի բոլոր ծագերում հավասար լուսավորի, որ ջերմացնի աշխարհի բոլոր տատիկներին ու պապիկներին, որ այս գիշեր Ձմեռ պապիկը մարդկանց միայն բարի սրտեր նվիրի...
-Արե՛գ այդ բոլորը դու ի՞նքդ ես մտածել,- պապը շփոթված էր, կարմրել էր, չգիտեր ինչ փնտրեր, ինչ ասեր, ինչ պատասխաներ ...
Արեգը երազկոտ աչքերը հառել էր երկնքին: Նա այնտեղ գտել էր ի՛ր աստղը, որ միայն իր համար էր ժպտում, նա հավատում էր, որ բոլոր մարդիկ երկնքում ունեն իրենց աստղերը, դրանք միայն փնտրել է պետք, որոնել...

Գրաֆիկան` Անի Շիրազի

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ