>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - Մաշվածը

Naira Hambardzumyan

Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - Մաշվածը

Էլ.փոստ Տպել PDF
Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում
Իմ <<ես>>-ը
CAMP-FIRE
Կապեր
Աչք
Դասերը
Աղոթք
Նա, ով հասկանում է
Մաշվածը
Ես ուզում եմ
Մի անգամ գարնանը
All Pages

 

Մաշվածը
Երբ ես կմեռնեմ, լուրը այդ մասին
Դեպի անսահմանը կթռչի իր հին ճանապարհով,
Եվ շեմից շեմ կսահի
Բոլոր հաստատություններով,
Եվ կսկսեն փնտրել անունն իմ գրրքերում հաստափոր:
Այնտեղ, հեռավոր գյուղակում,
Որ ննջում է սարերում, արևի տակ,
Հին ծխական գրքի մեջ օտար մի ձեռք
Գիծ կքաշի` գտնելով անունը իմ:



Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ