>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - Նա, ով հասկանում է

Naira Hambardzumyan

Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - Նա, ով հասկանում է

Էլ.փոստ Տպել PDF
Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում
Իմ <<ես>>-ը
CAMP-FIRE
Կապեր
Աչք
Դասերը
Աղոթք
Նա, ով հասկանում է
Մաշվածը
Ես ուզում եմ
Մի անգամ գարնանը
All Pages

Նա, ով հասկանում է
Սև, փայլուն վարսերով գլուխը խոնարհելով,
Ոչ երտասարդ գեղեցիկ կինը
Ծնկեց,և խաչված Քրիստոսը
Բարձրից խաչի
Նայեց նրան` ցավակցելով:
Իսկ սրտի տակ`երեխան էր. Նա շուտով զավակ էր ունենալու:
Եվ այնպիսի~ մեծ թախիծ կար նրա աչքերի խորքում:

Եվ արտասվելով`հպվեց նա
Արյունոտված ոտքերին Քրիստոսի.
_Օ~, Տե'ր Աստված, միայն աղջիկ չծնվի…

Հանդիպում

Տեսադաշտիցս կորցնելով քեզ`
նորից քեզ հանդիպեցի
Ֆլորիդայի մայրուղու անկյունում
և, ձեռնոցներս տրորելով ձեռքումս,
դիմեցի քմծիծաղով.
(որքան ցրված,որքան մռայլ էիր դու)
և հարցրեցի. <<Ասացե'ք ինձ խնդրեմ,
ինչու՞ են ձեր ատամները դեղին>>:

Դու նայեցիր լուռ կշտամբանքով,
և շրջվեցիր` ձեռքով պատահաբար
անծանոթ կնոջ դիպչելով…

Իսկ հետո քաղաքի թոհուբոհում
ես ճանապարհեցի քո վերարկուն,
գլխարկը…հետքը…կետը…ոչինչ…




Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ