>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - Աղոթք

Naira Hambardzumyan

Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - Աղոթք

Էլ.փոստ Տպել PDF
Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում
Իմ <<ես>>-ը
CAMP-FIRE
Կապեր
Աչք
Դասերը
Աղոթք
Նա, ով հասկանում է
Մաշվածը
Ես ուզում եմ
Մի անգամ գարնանը
All Pages

Աղոթք
Աստվա'ծ իմ,տեսա երազում այնպիսի~ սեր,
որ աշխարհում ոչ մեկը դեռ չի տեսել,
միայն անմահության հետ գուցե համեմատվեր
և պոեզիայի հետ` առանց խոսքերի` հոգու մեջ լցվող:
Ձմեռը անցավ, բայց առաջվա պես սառում էր
արյունը,
և նորից,համբերատար, գարունով փոխարինվեց ձմեռը,
Ես հուսով էի` ամռանն ինձ կայցելի սերը,
Բայց նույնիսկ աշնանը իզուր տանջվում էի
սպասումով:
Տե'ր Աստված, մեջքն իմ մերկացած է,
և քո մտրակը խիստ անշշուկ կընդունի նա,
որպես անիծված մեղսագործ` ես լսում եմ քո
ահեղ նախատինքը,
չէ որ իմ առջև հառնում է հրդեհը
մայրամուտի:
Եվ չիրագործված կրքի մեջ միայն ես եմ մեղավոր,
պոեզիայով տարված`նրան չտեսա,Սինյո'ր:


Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ