>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - CAMP-FIRE

Naira Hambardzumyan

Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - CAMP-FIRE

Էլ.փոստ Տպել PDF
Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում
Իմ <<ես>>-ը
CAMP-FIRE
Կապեր
Աչք
Դասերը
Աղոթք
Նա, ով հասկանում է
Մաշվածը
Ես ուզում եմ
Մի անգամ գարնանը
All Pages

CAMP-FIRE
Հունվարյան
գիշերում
բոց
դարձավ բունը ծառի:

Մարդկային
հարյուր գլուխներ,
կարմիր լեզուներով կրակի,
շրջապատեցին
խարույկը:
Ինչ-որ մեկի
բաց բերանից
ձգվեց
թելը երգի:

Նրան շարունակելով
մյուս շրթունքները,
քանդեցին
մետաքսը
հանգերի:

Լուսինը
ուղղահայաց
լուսավորում էր
դեմքերը:

Սև
շրջագիծը լեռնաշղթայի
գոտևորում էր աշխարհը:

Եվ ինչ-որ մեկի աջը
կանչում էր,

ոչ թե քո,
այլ Աստծո,

կողք- կողքի գնալ
գիշերվա կեսի
սառցե
շեղբերի վրայով:



Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ