>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - Մի անգամ գարնանը

Naira Hambardzumyan

Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - Մի անգամ գարնանը

Էլ.փոստ Տպել PDF
Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում
Իմ <<ես>>-ը
CAMP-FIRE
Կապեր
Աչք
Դասերը
Աղոթք
Նա, ով հասկանում է
Մաշվածը
Ես ուզում եմ
Մի անգամ գարնանը
All Pages

Մի անգամ գարնանը
Որտե՞ղ ես, իմ ընկեր.
որ ասացիր ինձ`
ճերմակ մորուքդ շոյելով.
<< Զգու'յշ եղիր, փոքրի'կս, նայի'ր,
Սիրտդ պահպանիր>>:

Գարուններն անցնում են, և միայն անձրևներն են
սպասում աշնան ճանապարհին…
Զգու'յշ եղիր. տե'ս, որ քեզ
չայրի հրդեհը>>:

Ես վախվորած լսում էի նրան`
անսովոր տագնապից դողալով,
<<Թռչունները երգում են- պատասխանեցի.-
Գետը զրգում է,-ասացի>>:
Ճակատիս վրա, փոթորիկների հայելում,
հիշում եմ նրա ափերը:
Նա խոնարհվեց դեպի ինձ` շշնջալով,
<<Խեղճ աղջիկ…>>



Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ