>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - Իմ <<ես>>-ը

Naira Hambardzumyan

Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում - Իմ &lt;&lt;ես&gt;&gt;-ը

Էլ.փոստ Տպել PDF
Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք Մեռած Հողում
Իմ <<ես>>-ը
CAMP-FIRE
Կապեր
Աչք
Դասերը
Աղոթք
Նա, ով հասկանում է
Մաշվածը
Ես ուզում եմ
Մի անգամ գարնանը
All Pages

Իմ <<ես>>-ը
Ինչպես բացատրել. Ինձ թվում է երբեմն,
թե իմ հոգին նման է քաոսի:
Տեղավորվում են իմ մեջ տիեզերքը համայն
և ողջ շրջապտույտը լինելության:

Ես-տիեզերքն եմ: Էլեկտրական հոսանքները
Ինձ տեղափոխում են այլ աշխարհ,
իսկ այստեղ իմ ճամփաները միայնակ են,
այստեղ միայն մենակությունն է ինձ հետ:

Եվ եթե կյանքն ինձ մոտենա ժպտալով`
Ես առաջվա պես օտար կդառնամ,
Կփնտրեմ այլը, անհայտը, հոսողը,
Որին երբեք չեմ հանդիպել:

Օ~ կյանք իմ. Դեպի անկուշտ անսահմանն է
թռչում իմ ճիչը`այրվելով ցանկություններից:
Իմ արյան մեջ տրոփում են աստղաբույլերը,
և ծովերը, ձուլվելով իրար, դառնում են օվկիանոս:

Քանի դեռ ապրում եմ աշխարհում
իմ հոգին ապակե լար է
արծաթե կիթառի:
Մի թեթև քամի
հավերժությունից` և կզրնգա նա:


Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ