>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - Սոնետ

Naira Hambardzumyan

Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - Սոնետ

Էլ.փոստ Տպել PDF
Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե
Տարեդարձից հետո
ժամանակագրություն Կեսարի համար
Մեկնակետ
Appel Rejete
Աստվածները
After such pleasures
Happy New Year
Սիրային նամակ
Սոնետ
All Pages

Սոնետ
Սերը խխունջ է. նրանում մնում են
հիշողությունները, կերպարները ու ձայները.
նրանք առավել իրական են` անջատումի մեջ,
ծովից հեռու` առավել լսելի է աղմուկը ծովի:
Աշնան օրերի ցրտից`
կոտրատում է ցավով տերև- ձեռքերն իր ծաղիկը,
և արթնանում է ուրախության ու ցավի մեջ,
արևի տակ` իր ամեն մի բջիջով:
Հրաշագեղ արձանը միայնակ է,
մշտապես միայնակ և երբեք` տրտմության մեջ.
(հպարտ եղի’ր դու, բայց մի’ հակաճառիր նրան),
քարից ու երազից է ստեղծված,
ոչնչից, բայց մինչ այժմ իսկական,
ճերմակ շուշանից ճերմակ է սերը:



Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ