>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - Սիրային նամակ

Naira Hambardzumyan

Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - Սիրային նամակ

Էլ.փոստ Տպել PDF
Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե
Տարեդարձից հետո
ժամանակագրություն Կեսարի համար
Մեկնակետ
Appel Rejete
Աստվածները
After such pleasures
Happy New Year
Սիրային նամակ
Սոնետ
All Pages

Սիրային նամակ
(Ժամանակակից բանաստեղծություն)
Այն ամենը, ինչ քո մեջ պետք է սիրեի,
իրականում, այնքան քի’չ է,
իրականում` ողջը հենց այդ է:

Մոտակայքում թափառող շունը, բլուրը, ափը գետի,
տաղտուկը ամենօրյա, ամեն տեսակ դատարկ բաները,
վարսերը` ցորենի ոսկով ծփացող,
բույրը քո մարմնի, որ ինձ հետ է ամենուր,
օրվա ընթացքում ասած քո խոսքերը`
իմ դեմ և իմ օգտին:
Այդ ամենը այնքան քիչ է,
բայց չէ’ որ ես սիրում եմ այդ ամենը,
քանի որ սիրում եմ քեզ:
Թող որ նայես ու չնկատես ինձ,
թող որ գիշերը ինձ սիրես`
ատելով առավոտյան,
թող որ դու ճչաս` տրվելով ինձ,
և քո ճիչը լսեն փողոցում.
և թող հաճույքները, որոնց կտրվենք մենք,
դառնան նշանը մեր ազատության:


Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ