>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - Happy New Year

Naira Hambardzumyan

Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - Happy New Year

Էլ.փոստ Տպել PDF
Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե
Տարեդարձից հետո
ժամանակագրություն Կեսարի համար
Մեկնակետ
Appel Rejete
Աստվածները
After such pleasures
Happy New Year
Սիրային նամակ
Սոնետ
All Pages

Happy New Year
Արդյոք շա’տ բան եմ խնդրում.
ես կուզեի, որ քո ձեռքը`
որպես փոքրիկ գորտ, քներ իմ ափերի մեջ:
Ի’նչ է ինձ հարկավոր: - Այս դուռը բացել,
քո աշխարհը մտնել,
փակ, կանաչ և քաղցր աշխարհը:
Այս գիշեր, երբ վերջանում է բուի միայնության տարին,
չե’ս տա ինձ ձեռքդ.
Դու` հեռու ես…
Ես օդից կստեղծեմ քո ամեն մի մատը
և նուրբ միջուկը քո ափի,
կստեղծեմ հակառակ կողմը`
երակների հյուսվածքով երկնագույն ծառերի աշխարհը:
Կարծես թե ինձնից է կախված
գոյությունը աշխարհի,
հաջորդականությունը տարվա եղանակների,
կանչը աքաղաղի, սերը մարդկային:
Իմ ափերի մեջ եմ
ես վերցնում քո ձեռքը…


Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ