>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - After such pleasures

Naira Hambardzumyan

Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - After such pleasures

Էլ.փոստ Տպել PDF
Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե
Տարեդարձից հետո
ժամանակագրություն Կեսարի համար
Մեկնակետ
Appel Rejete
Աստվածները
After such pleasures
Happy New Year
Սիրային նամակ
Սոնետ
All Pages

After such pleasures
Այս գիշեր ես քո շուրթերն էի փնտրում ուրիշ
շուրթերի մեջ
և համարյա հավատացի, որ գտել եմ քեզ,
չէ’ որ ես` կույրս, գիտեմ` ինձ կնոջ մեջ ձգում է գետը:
Բայց ինչպիսի ձանձրույթ. հասնել ափին երազի
և հասկանալ` հաճույքը` ստրուկ է խղճուկ`
կեղծ մանրադրամ ստացած:
Մոռացվա’ծ, սիրելի’, ինչպես կուզեի ես,
հարություն տալ տանջանքին այն,այն հույսին անհույս`
Բուենոս Այրեսում:
Եթե կրկին սիրեի քեզ
նավահանգստի կողմը նայող իմ տանը,
եթե կրկին հանդիպեի քեզ առավոտյան
սրճարանում,
և եթե ոչի~նչ, ոչի~նչ
դեռ պատահած չլիներ
և անհրաժեշտ չլիներ ոչինչ մոռանալ,
և ձեռքերը քո` չջնջել հիշողությունից…
թող մի բան մնա միայն` պատուհանը` դեպի
անաստղ երկինք:


Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ