>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - Աստվածները

Naira Hambardzumyan

Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - Աստվածները

Էլ.փոստ Տպել PDF
Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե
Տարեդարձից հետո
ժամանակագրություն Կեսարի համար
Մեկնակետ
Appel Rejete
Աստվածները
After such pleasures
Happy New Year
Սիրային նամակ
Սոնետ
All Pages

Աստվածները
Աստվածները քայլում են մեր աշխարհով`
գարշանքով բարձրացնելով փեշերն իրենց:
Կատուների քայքայվող դիակների կողքով,
տրորված որդերի կողքով,
նրանք անցնում են իրենց սանդալներով`
խոնավ` ժամանակի թքից:
Նրանք արդեն չեն ապրում երկինքներում`
տանջանքներից գահավիժած մեղավոր երկրի,
նրանք քայլում են` տանջված ծանր երազից
և ճահճային տիղմից,
կանգ են առնում,
հաշվում են իրենց մեռելներին,
շներին` դուրս գցած լեզուներով,
և զգուշորեն ու ագահաբար
նայում են դեպի անդունդը,
ու կռվում են առնետները միմյանց հետ`
դրոշակների պատառների համար:


Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ