>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - Տարեդարձից հետո

Naira Hambardzumyan

Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե - Տարեդարձից հետո

Էլ.փոստ Տպել PDF
Խուլիո Կորտասար, Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե
Տարեդարձից հետո
ժամանակագրություն Կեսարի համար
Մեկնակետ
Appel Rejete
Աստվածները
After such pleasures
Happy New Year
Սիրային նամակ
Սոնետ
All Pages

Տարեդարձից հետո
Ահա և բոլորը գնացին,
մնացին միայն կեղտոտ ափսեները,մոխրամանները,
և մենք՝ երկուսով,
ինչ հրաշալի է իմանալ,
որ դու
գիշերամուտին,
ինձ հետ մենակ ես մնացել,
դու չես հեռացել.
անկողինը բաց է,
և կրկին
ձգտում ենք իրար
և առավոտյան, նորից ծիծաղելով,
մենք արթնանում ենք միասին:


Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ