>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Չարչարանաց ուրբաթ

Naira Hambardzumyan

Չարչարանաց ուրբաթ

Էլ.փոստ Տպել PDF

Գաբրիելա Միստրալ

Չարչարանաց ուրբաթ

 

Հրեա ժողովրդին

Հրեա° ազգ, դու ծով ես տխրության,

հրեա° ազգ, դու մարմին ես վշտի,

արցունքներդ հին են, քան երկինքն ու երկիրը,

սելվայի 2 պես բազմանում են տառապանքներդ:

 

Այդպես էլ չթողեցին քեզ ննջել ստվերում,

չթողեցին փոխվել, որ ապաքինվեն սպիներդ:

Վերքիդ ալ կարմիրը թրթռում է դեռ

վարդի պես` գիշերներն ու ցերեկները:

 

Աշխարհը ննջում է, բայց լսում է նա լացը քո հնօրյա,

հաճելի են արցունքներդ ինչպես անձրևի շիթ,

նայում եմ. խոր, ինչպես սղոցի հետքեր,

կնճիռներն են քո` այնքան սրտամոտ:

 

Ասա՛, ի±նչ կա ավելի սարսափելի,

քան երազը հրեական, աղոթքըª Miserere:

Բարուրն օրորում է կինը, ու ամուսինը

հավաքում է ցորենըª առանց վատնելու:

 

Հրեա° ազգ, պահպանում ես ուժդ

ու ձայնդ, որ քնքուշ երգես օջախը քո,

աղարտված է լեզուդ, ու սարսափ կա աչքերումդ,

բայց շարունակում ես երգել Երգ Երգոցը:

 

 

Կանանց մեջ ապրում է սիրտը Մարիամի,

Հիսուսի պատկերն ես բերում մեզ:

Լսեց Սիոնը Նրա խոսքերը բարի, բայցª իզուր:

Կանչում էր Նա քեզ դժբախտության պահին:

 

Հրաժարվեց Նրանից վախվորած ամբոխը,

բարին չտեսար Խոսքերում Նրա,

այդժամ Մագթաղինեն վարսերով իր

մաքրեց արյունը Փրկչի ոտքերից:

 

Հրեա° ազգ, դու ծով ես տխրության,

հրեա° ազգ, դու մարմին ես վշտի,

արցունքներդ հին են, քան երկինքն ու երկիրը,

սելվայի պես բազմանում են տառապանքներդ:

 

 

 

 

Չարչարանաց ուրբաթ

 

Ապրիլը գրավում է քնքշությամբ հարատև,

ու ամենուր թափառում է ծարավը անհագ,

բայց, սերմնացա°ն, սպասի°ր, ցանքսից առաջ,

հեռանում է Քրիստո°սը:

 

Մի՛ հպվիր գութանին, կո°ղմ դիր գործիքներդ,

մի° գայթակղվիր, սերմնացա°ն,

լսի°ր ակնթարթը հուսահատ,

հեռանում է Քրիստո°սը:

 

Արնոտ քրտինքից հարբում է ձիթապտուղը,

երգում է աքաղաղը, ու Պետրոսը խոնարհում է աչքերը:

Սիրո° մարգարե, համբերատա°ր տառապյալ,

հեռանում է Քրիստո°սը:

 

Գեղջկական ճակատը ակոսել է կնճիռը,

տանջում է ինձ թախիծը կես•իշերային,

ու խեղճ տղան արտասվում է ինչպես այր,

հեռանում է Քրիստո°սը:

 

Արնահոսում են դեռևս փայտերը խաչի,

դողէրոցքով հեռացնում է շուրթերը չոր:

Անիծվի°ր, հա°ց, թո°ղ անիծվի աշխարհը նաև,

հեռանում է Քրիստո°սը:

 

 

 

 

Երգ մահվան մասին

 

Ալեզա° րդ գրող, միայնա° կ կախարդ,

մի° որոնիր դաշտերում մոլորված տղայիս:

 

Նստարաններին այս ձ•վում է խուլ մարդկային ո•ին:

Մի° հոտոտիր տղայիս, ծերունի°, քո սուր հոտառությամբ:

 

Քայլի° ր լիալուսնի ներքո քո ճանապարհով,

չա°ր, խո°րթ մայր, դիվուհի°,

մի° դիպչիր տղայիս:

 

Հեռո°ւ նրանից, •տիր° ուրիշներին,

մոռացի°ր կնունքի անունը նրա:

 

Թո°ղ թռչի քեզ մոտ դժբախտությունը

հարավից ու հյուսիսից, ու աղի քամին

ավազով թո°ղ լցնի աչքերը քո:

 

Տղաս ու ես ձկներ ենք ծովի ալիքների խորքում,

երբ սխալվես պատահաբար, հիշի°ր միայն ի°մ մասին:

 

Հուսահատություն 3

 

Մառախուղ` անթափանց ու հավերժական:

Մոռանում ես, որտեղ դուրս •ցեց ինձ ալիքը աղի:

 

Հողը, որին հասա, չի ճանաչում •արունը:

Երկար •իշերը մոր նման թաքցնում է ինձ աշխարհից:

 

Քամին ստու•ում է հեծկլտանքների

ու հառաչների ներկայությունը տան շրջակայքում

ու ապակու պես հատում է ճիչս:

Ճերմակ հարթավայրում, ուր անվերջ է հորիզոնը,

տեսնում եմ անարյուն մահերը մայրամուտների:

 

Ո±ւմ ձայն տվեց, ո±վ հայտնվեց այստեղ,

թե այն կողմում մեռյալներն են միայն:

 

Տեսնում եմª ինչպես է տարածվում ծովը վշտի,

նրանց միջև, ում հոգին այստեղ է դեռևս:

 

Նավահանգստում նավեր կան ճերմակակայմ,

անհարազատ երկրներից:

Նավաստիներն անծանոթ են ծաղիկներիս

ու բերում են անարև ու տժ•ույն մր•եր:

 

Հարցը, որ ուզում եմ տալ, չի պոկվում շուրթերիցս,

երբ ճանապարհում եմ նրանց հայացքով:

 

Նրանց լեզուն հեռու է, օտար սիրուն, որով

մայրս իր երջանիկ օրերի երգն էր երգում:

 

Տեսնում եմ, ձյուն է գալիս: Այդպես փոշին

ծածկում է գերեզմանը: Տեսնում եմ, շատանում է

մառախուղը: Այդպես մեռնում եմ ես ինքս,

ու չեմ հաշվում վայրկյանները, որ չխենթանամ,

քանզի նոր է սկսվում գիշերը երկար:

 

Տեսնում եմ հարթավայրը, ուր անվերջ են հիացումն ու ցավը,

բարությամբ հասա ամայի բնապատկերներին,

ձյունն այս ասես ինչ - որ մեկի դեմքն է,

որ պատուհանի հակառակ կողմում, պահապանի պես,

հավերժական է իր անթերի ճերմակությամբ:

 

Նա մշտապես իմ գլխավերևում է,

ինչպես անսահման հայացքը Աստծո,

ինչպես նարնջենու ծաղկաթերթերը տանիքներին,

ինչպես ճակատա•իրը, որ հոսում է կույր ու խուլ,

այդպես կլինի նաև իմ մահվան ժամը:

 

 

Անտառահատում 4

 

Նոկտյուրն պարտության 5

¥մորս մահվան առիթով¤ 6

 

Քեզ համար չդարձա իսկական Պողոս.

վստահեցնում ես, թե անհնար է կասկածելը,

քո էությամբ ոտքից գլուխ շողարձակող լույս ես ու կրակ,

առաքյալի Ճակատագիրը ցնցում է սիրտս,

բայց չարժեմ ես նրան: Թույլ եմ:

 

Կրակն իմ ձեռքերով երկար չտարա, բոցն այրեց մաշկս,

բոցավառվել չկարողացա, լռեցի, որ աղոթքով

վառեմ սոճին, ու քամին չեկավ օգնության,

կմեռնեմ ավելի վաղ, քան ընդմիշտ կքնեմ:

 

Իմ մեղմությունից, որն ավելին չէ, քան վարդը,

տեսնում ես, ծանր եմ շնչում, մտերմին ներելը

տասնօրյա դժվար աշխատանք է` առավոտից երեկո

հույսս անզոր հոգիս է, որքան պտտում եմ, չի շարժվում:

 

Քեզ համար չդարձա սուրբ Ֆրանցիսկը: Կքած,

ինչպես •արնանային արշալույսի կատարը,

կամրջում ես հողն ու երկնքը ու փոշին հողիª

մինչ սարի •ա•աթը, ու բարձրանում ես

աստիճաններով արշալույսյան սանդուղքի,

ուր սիրում եմ լսել աղավնու ձայնը ու կանչը եղնիկի:

 

Հողըª անհամար զավակներով մաքրում էր վրայիցս կեղտը,

ինչպես կոբրայից` կաշին: Հողը հարազատ մոր պես

օրորում էր ինձ կրծքին, որ լցվել էր բոցկլտացող կաթով

ու այն ամենով, ինչ լինելու է դեռ:

 

Չդարձա նաև Քո Վիկենտիեն, չլսեցի խոստովանությունները

քո մակույկավոր բանտարկյալների, այդ տարաբախտ

հավատացյալներին չհամբուրեցի: Վիկենտիին սիրում եմ

ողջ էությամբ, հոգուցս առավել. նա օրինակ էր ինձ

ու հենարանª ճանապարհիս: Բայց չեմ կարող

առանց դողի դիպչել վերքերին:

 

Սարսուռով հեռացնում եմ կարեկցանքով լի աչքերս

Ղազարից, ով կարծես •արշահոտ աճյուն լինի:

Բոլոր վերքերը կապել եմ առանց նայելու,

երբ տեսնում եմ խոցերը, ձեռքերիս մեջ սեր չի մնում:

 

Հո•ով չեմ զորացել այնքան, որ դառնամ սուրբ,

որ այդքան չարիք լսեմ խավարում խաղաղորենª

Աբելի անմեղ ականջով: Չկարողացա անվախ ապրել,

ու սիրտս լինի է անհան•րվան երազներով,

ինչպես արևը աստվածային լեռներում:

 

Սերվել եմ Իսրայելի բզկտված մարմնից, մաքքվեյների ցեղից,

կարողանում եմ եր•ել այնպես, որ մար•ա•ետինը դառնա մեղր,

տե°ր Զորավոր, ողբս հյուսել եմ •ա•աթներիդ,

ու ձայնով հպվել եմ ոտքերիդ:

 

Տապալվել եմ, հառաչս ուղղում եմ վեր, թեկուզª մեղք է խնդրելը,

որ դեմքով շրջվես դեպ կործանվող դաշտը,

ու իմ պարզ մերկությանը հպես ամենաթող մատներդ:

 

Դու, որ տապանաքարը կոտրում էիր ձվի կեղևի պես,

օ˜, խղճա° ինձ: Երբեք հարություն չեմ առնի Քեզ հետ,

այլ կփտեմ, ու աճյունս կխառնվի քարաքոսներին փշոտ

ու փոշոտ խոտերին, կխառնվի ամենին, ինչ այրվեց աղի

ու թույնի մեջ, ամենին, ուր չկա Քրիստոսը, ինչը

չի մաքրվել Նրա բարե•ութ օրենքներով:

 

Ես պարտվեցի: Գթություն չկա ինձ այս խարազանված

երկնքի տակ, ու մեղավոր է պարտությունն իմ:

Խաչված, բայց կենդանի, ստորացված է, ոտքից գլուխ

աղտոտված, ամեն ինչում մեղավոր է պարտությունս:

 

Ազնվարյուն եղնիկի եղջյուրները փշրվեցին

իմ պարտությունից:

 

 

Մթա•նում: Երկու հրեշտակ 7

 

Երկու հրեշտակ ամբողջ կյանքում

կանգնած են սարին, թիկունքումդ,

օրորում են ծովի պես, մինչև քնես:

 

Մեկը թափահարում է թևերը, մյուսն անշարժ սավառնում է,

մեկը բերում է ընծաներ, մյուսը տանում է բարիքները:

 

Ո±րը կմնա քեզ հետ, ո±րը` անցյալում,

մեկը կապրի բոցի պես, մյուսը մոխիր կդարձնի,

իսկ ես վստահում եմ հոգիս, հեզ ալիքի պես փռվում նրանց առաջ:

 

Մի անգամ միայն հանդիպեցին, ճերմակ թևերը փռելովª

երգեցին սիրո և մկրտության ավազանի մասին:

 

Մի անգամ միայն միավորվեցինª մոռանալով վերքերը հին,

ու կյանքն ու մահը նորից ձուլվեցին:

 

 

Իջեցում խաչից: Նոկտյուրն 8

 

Քաղաքից դուրս, լեռներում` օ¯ ՙԽաչված Քրիստոս՚,

քո արձանի մոտ եմ ու աղերսում եմ հիվանդ մարմնիս համար:

Աչքերս Քեզանից` տառապյալիցդ, հեռացնում ու խոնարհում եմ

իմª հիվանդիս վրա: Ամաչում եմ. արյունս բարակ շիթ է

գետի մեջ, քոնը` դեպի ամբարտակը:

 

Այս աշխարհում մի հենարան ունեմ միայնª քեզ`

խաչված առանց չորս մեխերի: Քեզ մոտ եմ եկել,

որ հավաքեմ արյունդ, ձեռքերով հպվեմ չորացած կրծքիդ,

ու հազիվ կարողանամ գրկել վիրավոր ոտքերդ,

որոնցից հոսում են սուրբ կաթիլները արյան:

 

Մոռացել եմ բոլոր վշտերս, հոգնությունս, երկար ու ձիգ

ճանապարհը, վերքերս բոլոր, ամաչում եմ,

որ աղերսելով` մուրացիկի պես քեզ մոտ եմ եկել

այս ուշ գիշերով ու կանգնել եմ Քոª տապալվածիդ առջև

եսª մեղավորս, այս լեռան վրա, իսկ դու գլորվում

ու գլորվում ես, առաջին անգամ տեսա սոսկալի

չարչարանքներդ, ու թե ինչպես ընկնելովª

ինչպես փշրվեց մարմինդ, ինչպես միջուկը փշրվեց,

խոնարհվեց կուրծքդ, ծալվեցին ծնկներդ

ու թեքվեց խոնարհված գլուխդ:

 

Քրիստո°ս, ապաստանի°ր իմ ձեռքերում,

աստվածային քո էությամբ, ցավդ տո°ւր ինձ,

քանզի այստեղ հայտնվեցի մենակ, ու այն,

ինչ երևում է ինձ, ոչ ոք չի իմանա: Զավակներիցդ ոչ մեկը

չի տեսնում անկումը քո, որ բռնի արյունոտված մարմինդ:

Քանզի մենակությունն անսահման է այնտեղ, ուր դու ես,

ուր քիչ լույս կա, ուր երեկոն ընկնում է Երկրի անանուն լեռան վրա:

 

 

Նյութերը: Օդը:

 

Դաշտում, որտեղ դաղձն ու եղեսպակն են,

որտեղ ծաղիկները նման են աստղերի,

ինձ դիմավորում է ու կարծես սպասում է Օդը:

 

Կլոր է, պտտվում է ինչպես մերկ, չարաճճի մի երեխա,

ասես խաղում է մոր հետ, կատակում, ծաղրում:

 

Մերթ իր •իրկն է առնում քնքուշ, վարպետորեն,

մերթ պտտում է շրջազ•եստս պարանի պես:

 

Օձի պես ֆշշում է անտառում, տերևները թափ է տալիս

ճյուղերից կամ ար•ելում շունչս:

 

Չի թողնում, որ փոշոտվեն ձարխոտներն ու թփերը,

ունի իր սիրած բույսերն ու թռչունները:

 

Ձ•վում եմ դեպի նա ձեռքերով ու հասնում ու բռնում եմ:

Արա• շարժումներով կուրացնում է ինձ:

 

Ու հպվում եմ` չդիպչելով, ու բռնում եմ աներևույթ ձեռքով,

ծիծաղում է, մի նոր կատակ նվիրում ինձ:

 

Հետ եմ •նում անտառներով: Կաղնիների,

սոճիների միջով վազում է իմ հետևից քամին:

Մտնում եմ քարե տունս, մազերիցս խոնավություն է բուրում,

ինչպես արբած, ինչպես օտար ծանրանում են նրանք:

 

Անհնազանդներըª վարսերս, չեն հավաքվում բարձիս,

քնելու համար, պետք է հյուսեմ նրանց:

 

Թո°ղ խաղաղվեն նրանք հսկա ձկնկուլի

կամ պատանիների պես, որ թուլացնում են պարանները:

 

Թե խաղաղվեն վարսերս, կքնեմ ուշ առավոտյան,

այդպես մորը տանջում է երեխան` Օդը:

 

 

Ամերիկա: Հիմն արևադարձային արևին 9

 

Օ¯, ինկերի°, մայաների° արև, ամերիկյան պտուղ ես հասուն,

կեչուաները10, մայաները պաշտում էին շողշողացող մարմինը քո:

 

Մորթը ծեր այմարների ներկեցիր կարմիր կավճով,

բարձրանում ես որպես բոսորա•ույն միրհավ,

հառնում ես որպես ճերմակ միրհավ:

Նկարի°չ, դաջվածքների° վարպետ,

առյուծների ու մարդկանց ցեղից ես դու,

արևն ես լեռների, հարթավայրերի, անապատի,

արևն ես •ետերի, քարանձավների, դաշտերի,

տանում ես մեզ ու •ալիս ես մեր հետևից

ոսկե որսաշան պես, դրոշն ես ցամաքի ու ծովի,

որ սուրբ է բոլոր եղբայրներիս համար:

 

Կկորչենք, փնտրե°ք հարթավայրերում,

շեկ անապատներում, հատապտուղների

ու պերուական բալասանի հայրենիքում:

 

Ճերմակին ես տալիս Կուսկոյում 11, անապատի վրա,

մեծ եր•ն ես Մեքսիկայի, որ թափառում է երկնքումª

Մայաբի12 վերևում: Դու կրակե մաիս13 ես, որին որպես

երկնային մանանա ամենուր փնտրում են շուրթերս:

Վազքով անցնում ես լազուրի վրայով, թռչում ես

երկնա•ույն դաշտերով, եղնիկ ես դու մերթ ճերմակ,

մերթ արյունոտ, որ վիրավոր է, բայցª անհասանելի:

 

Օ˜, Անդերի° արև, խորհրդանիշն ես Ամերիկայի, պահապանը նրա,

հովիվն ես բոցավառ հոտի, բոցավառվող հիմնը երկրի,

չես դիպչում ու չես հալեցնում բոցկլտացող կրակը հնոցում,

կեցա°լ, 14 բոլորովին ճերմակ կրա°կ, արարելով ազ•երª

կերակրում ես նրանց, բոլոր ճամփաներին թափառող

լեռնային կրակների առաջնո°րդ:

 

Երկնայի°ն արմատ, բալասանն ես արյունաքամ հնդկացիների,

փրկում ես նրանց սիրով ու սպանում սիրով:

Կեցալկոա°տլ15, արհեստների° հայր, նշաձև աչքերով

աղում ես ինդի•ոն, համեստ բամբակը մշակում ես ձեռքերով,

ներկում ես հնդկացիների թելերը կոլիբրիի վառ •ույներով,

•լուխները նրանց կտրում ես հունական զարդանախշի պես,

դու Ռուխ թռչունն ես, ու զավակը քո խելահեղ քամին է ծովերի,

դու տերն ես մեր հնազանդ, ինչպիսին չէին նույնիսկ աստվածները հին,

ճերմակ երամն ես տատրակների, վազում ես արա•աթափ ջրվեժի պես,

ի±նչ պատահեց մեզ, ինչո±ւ կերպափոխվեցինք:

 

Արևապատ հողերը դարձան ճահիճներ, ու մենքª տիրելով նրանց,

ողջունեցինք կրակն ու արևը: Մեռյալներին քեզ վստահեցի,

այրվում են նրանք ածուխների պես

ու քնած են ինչպես ընտանիքը սալամանդրի,

ու անկողնում իրենց երազներ են տեսնում,

ու անցնում են մթնշաղում, ինչպես թփուտներըª

մերթ այրվելով, մերթ դեղնելով Արևմուտքում,

մերթ վառվելով հեռվումª հանց արևաքար:

 

Ու թե քառասուն տարի չես պահել ինձ հուշերիդ մեջ,

նայի°ր, ընդունի°ր այժմ, ինչպես մանգո,

ինչպես նույնանուն բուրգի քարը 16,

ինչպես արշալույսին ֆլամինգոյի 17 թռիչքը,

ինչպես վառ ծաղիկներով դաշտը,

ինչպես մաքեյը 18, ինչպես յուքքան 19,

ինչպես պերուացու կճուճները,

ինչպես հնդկացու դդմանոթը,

ինչպես հինավուրց ֆլեյտան ու պարերը,

քեզնով եմ շնչում, քո մեջ եմ բացվում միայն ու ամբողջանում:

 

Քանդակի°ր ինձ, ինչպես ծեփում էիր նրանց,

լցրո°ւ շունչդ իմ մեջ, թող որ ապրեմ նրանց հետ,

զարմանամ ու զարմացնեմ:

 

Քայլում էի օտար հողով, գնում էի օտար պտուղներ,

այնտեղ սեղանը պինդ է, ու զրնգուն չէ գավաթը,

ծորուն է մեղրը, ու գինին` հոգնած: Օտար հիմներ էի եր•ում,

կրկնում էի օտար աղոթքներ, քնում էի մեռած աստղի տակ,

տեսնում էի մեռած վիշապներ:

 

Վերադարձա°: Վերադարձրո°ւ արտաքինս,

լողացրո°ւ ինձ բոսորա•ույն շատրվանով

ու եռացրո°ւ քո կաթսայում, ճերմակեցրո°ւ

ու սևացրո°ւ ինձ լուծույթներումդ թունավոր:

 

Այրի°ր իմ մեջ վախերը բութ, չորացրո°ւ կեղտը,

կերպափոխի°ր երազանքներս ու շիկացրո°ւ բառերս ու խոսքս,

այրի°ր բերանս, երգս ու շունչս, մաքրի°ր լսողությունս,

լվա° աչքերս ու նրբացրո°ւ ձեռքերս

ու թարմացրո°ւ արյունս, ուղե°ղս, արցունքնե°րս:

 

Չորացրո°ւ քրտինքս ու բժշկի°ր մարմնիս ու հո•իս

վերքերից բոլոր, ընդունի°ր նորից շուրջպարում քո,

որ պարում են Ամերիկայում հզոր

ու գովերգում են զորությունդ սուրբ:

 

Մենք` կեչուաներս ու մայաներս, երդվում ենք

հնամենի մի երդումով` հավե°րժ ես դու,

քանզի կրելով ժամանակըª դառնում ենք հավերժություն:

Թափվելով ոսկե տերևների պես, ինչպես կարմիր գեղմը,

քեզ մոտ ենք դառնում մահից հետո,

ինչպես ասում էին մոգերը` հզոր ինկերը:

 

Գալիս ենք, ինչպես խաղողի որթերը գինեգործի մոտ,

անմահությունը գտնում է մեզ, ու լողում է ոսկե վտառը

օրհնված ալիքների վրա, ու հսկա անակոնդաները

երևում են թփերից վեր:

 

 

 

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ