Naira Hambardzumyan

ՄԵՏԵՄՊՍԻԽՈԶ

Էլ.փոստ Տպել PDF

Այս զառամ քաղաքը, - մտածում եմ, -

նման է թաքնված քաղցկեղի,

որի մետամորֆոզները սկսվում են ծնկներից,

հետո թափանցիկ - վարդագույն խոլորձներիպես

երկար - երկար ձգվում են դեպի շնչառական կենտրոններ,

ոչնչացնում անցյալը ու հասնում փորոքին,

խաթարում սրտամկանի կծկումները՝

ստեղծելով սև խոռոչներ, արգելելով քայլել,

արգելելով հասնել լույսին:

 

***

Ամպերը հոգիներն են բոլոր մեռած կանանց,

կանայք սրբեր են և կամ պոռնիկներ, թեպետ

նրանց տեսանելի իսկական գոյությունները

հեռանում են հավերժություն`  մաքուր ակունքների նման:

 

***

 

 

Նայում եմ մետաֆիզիկական այդ եռանկյանը՝ քաղաքիս

ինչ-որ մեկը քնել է կանգնած,

մյուս երկուսըխոսում են շշուկով,

նրանք ճոճվում են միայնակ,

ինչպեսհաճախ պատահում է կախվածների հետ

նրանց ուղեկցում են ափսոսանքով լի հայացքները,

բայց թողնում միայնակ:

 

Հասկանում եմ, որ զուր էին

խեղդվող տերևիվերջին ճիգերը՝

կառչել անհետացող իրստվերից:

 

Կախարդվածի պես նայում եմ արևի շիկացած պտուկներին.

նրանցից սնվում է դեռ երկրագունդը:

 

***

Ժամանակն է վերադառնալ գոյության պարզունակ ձևերին,

քանզի Ստիքսիմյուս ափին տեսանելի են

տանջանքը, անգույն ցավը, վախը, ատելությունը,

ծերությունը, մահը,

քանզի սովորել ենք գտնել այն,

ինչ տանում է խորքերը,

ու երբ չկանք,

թափառում են պատյանները մերհոգիների

ու հեռանում են երկինք աստվածների ճանապարհներով:

 

***

Նա, ով բանաստեղծում է ստվերներիկողքին,

գիտի, որ իսկական գոյությունը ազատ է մահից,

մինչդեռ կյանքը՝ լնդախտով հիվանդ այդ ստրուկը,

գայթակղում է սառը անխոսությամբ,

թեպետ, ամեն ինչ փախուստ է,

ինչպես արահետի վերջում փախուստը ծառերի,

ինչպեսկույրի աչքերում մահվան միմեսիսը:

 

***

Չեմհիշում, երբ և ինչուսկսվեց այս ամենը,

ինչ-որ բան եմ որոնում, որհենցկողքիս է,

որիմիջով հավերժությունն է հոսում:

 

Թեպետ մոխրագույն աչքերը չեն ասում ոչինչ,

բայց փոքրիկ այս աղջկա ծիծաղը նման է

առաջին գայթակղությանը,

ուխոստումիպես թաքուն երկու աշխարհներ

պտտվում են տարածության մեջ,

հասկանում եմ, որ քաղաքս տիեզերքը չէ դեռևս,

թեպետՏուն է անունը նրա,

որտեղ սպառում ենք Ժամանակը մեր:

 

Ու ճանապարհը, որով քայլում ենք ամեն օր,

ինքներս մեզ հաղթելն է,

թեպետ մի օր հասկանում ենք,

որ դա էլ ինքնախաբեություն է,

որ ճանապարհն է՝Ոչ Մի Տեղ,

որ ամենևին էլ Ճանապարհը չէ փրկության,

որ տարօրինակ այդ արարածը՝ Մարդը,

սիրում է խաբվել մինչև վերջ:

 

Ո՛չոք, ո՛չոք, ո՛չ հրեշտակներից,

ո՛չ մարդկանցից չանվանեց ու չտեսավ,

քանզի հրեշտակները,

նրանցից առաջինը՝ Սատանան,

հետոինքը՝Հիսուսը,

հետո՝ մարդը,

 

<իսկ մարդու կենսաբանական ժամանակը

բավական չէ ամեն ինչ իմանալու համար>

 

ոչոք

մինչև վերջ

չ•իտիոչինչ:

 

***

Pulviset umbra sumus1,

ամեն ան•ամ մեռնելընույնհերոսությունն է

ունորից ապասումը՝նորիցսկսելու,

սկսելուՈչնչից, թեպետ անհրաժեշտությունը՝

սկսել սկզբից, հավասարակշռում է

կյանքի ու մահվան միջև:

 

Խոստումիպես թաքուն առկայծումներով

երկու աշխարհներ են թափառում

այս անսահման տարածության մեջ,

բայց հասկանում եմ,

որմեր աշխարհը տիեզերքը չէ դեռևս,

որ երկիրը, ինչպես լամպի պարույրը մեղրամոմով,

ծածկված է մեղքերի ոստայնով:

 

Խոնարհում եմ աչքերս, որ նայում էին երկնքին,

ու աստղերը նորից փախչում են,

ու ժամանակը ձ•վումուձ•վում է

իմ չապրած օրերի չափով,

 

ծննդի մեջ նրա՝

nonsegnis stat remeatque dies2,

 

վախճանի մեջ նրա՝

nonsegnis stat remeatque dies,

 

ուր մշտապես պտտվում են

որպեսperpetuum mobile3,

մանկությունը,

պատանեկությունը,

երիտասարդությունը,

ծերությունը...

 

***

Արարքները մենք ենք, նշանները մերմեջ են,

թեպետ երբեմն սողալով ու •ետնաքարշ

վերադառնում ենքնորիցնույն քարանձավը

հին նախամարդու:

 

Երբ մարդ է մահանում,

փակվում է տիեզերքի շնչող ծակոտիներից ևս մեկը:

 

Երկրի ընդերքը

մկանուտ շնչառության կծկումներով

հասնում է ձեռքիս ափին այնպես,

կարծես մեկն ապրում է ակնթարթն իմ փոխարեն:

 

Քնքշությունըներս սողաց ու համբուրեց ողորկ,

խոնավ մաշկը ծխով, քրտինքով

երազով լցված աշխարհի:

 

***

Այն, ինչ անվանում ենք Մահ, ուղղակի վերջին ցավն է:

 

Երբ մենակ ես,

սեփական տունդ ավելի անհասանելի է, քան մահը,

ու պարանը, որի ողնաշարին քայլում ես,

առավել ապահով է,

քան օրը, որի դեմքը ոչոքչիտեսել:

 

Ու կառնավալն այս, որնույնպես մենարան է,

պտտում է շղթան մահերի՝ հիշողության ստվերներիկողքին:

 

Հո•եվարքս շարունակվո՜ւմ է,

ձայնե՜ր, ձայնե՜ր եմ լսում...

 

***

Բառերն ինձ չեն օգնում հիմա,

ինչպես չի օգնում հիշողությունը ծեր նստարանին,

երբ դեգերում է կարմիրը նրա մեջքի՝

ինքնիրենից հալածված,

նամանավանդ,

երբ լուսնի կիսադեմը ուղիղ, միագիծ

ու անսեթևեթ իր ներկայությամբ որոնում է քեզ դեռևս

կանաչ, փոքրիկտերևների

մոխրագույն անպաշտպանության թաքստոցում:

 

Հետոմնում է միայն սփոփանքը,

երբ հայտնաբերում ես ռիթմըուրիշ,

այլ շնչառության, ու,

հավաքելով համբույրի անբիբ ուրվականներըª

որպես երկակի անպատեհություն,

նորիցխցկվում ես խխունջիդ` չգիտեմորոլորիմեջ,

ու միզանտրոպիկ նույն բնույթը,

որ ավելի շուտ հայելի է հիշեցնում,

դառնում է հասանելի, ինչպես վախը,

որ երբեքչես դառնա իսկական կին,

անպտուղ ունսեմկմեռնես,

ինչպես գերեզմանին մեռնողխոտըª լի խոնավությամբ:

 

Հետո ավելի լուռ է դառնում խոլացած ամառը,

խորամանկ ամառը,

դեղնաչք ամառը,

որպտտում է կրակները արևի

կարմիր տանիքներին, ինչպեսվհուկ:

 

Տիեզերքի կենտրոնում հիմա ամեն ինչ կա.

գաղջություն, delirium tremens 4, շուն,

մուրացկան, պտտվողտերևներ, թախիծ,

արտաքսվել է միայն մարդը:

 

Տիեզերքի կենտրոնում հիմա ամառ է:

Դեղնաբիբ ամառ:

 

Ծանոթ.

1. Pulvis et umbra sumus - մենք աճյուն ենքուստվեր (լատ):

2. non segnis stat remeatque dies – իրերինոր անվանումները (լատ):

3. perpetuum mobile -  հավերժական շարժիչ (լատ):

4. delirium tremens – սպիտակ տենդ (լատ):

 

2012 Նաիրա Համբարձումյան

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ