Մեռնում են լուսնի անեծքից
ափերը համբուրող ալիքների ծովի,
ստվերների չսպասված խաղը խաբկանքի պես
դառնում է երազի կիսատ թռիչք,
այստեղ աշխարհագրությունն է բառերի,
որ անվանում է լռությունը, նշանները,
հետքերը մեր քայլերի;
<<Անպտուղ թզենին>>, որին անիծեց Հիսուսը,
այդպես էլ չտրվեց աշխարհին,
նրա արմատը լի է բառերով,
որոնց, հնարավոր է, չենք տեսնում,
նրանք պոկվում են մեր մարմիններից,
ինչպես ձեռքերը` մեռնող իրերից,
ու ստվերները` քնատ կեսօրից;