Հաղթանակի ու պարտության միջև
անէանում է սահմանը:
Ամեն ինչ ծնվում է իր վախճանի հետ
ու չի ավարտվում անսկիզբ վախճանով:
Արևի սկավառակը աներևույթ աստվածներին
առաջնորդում է դեպի եղեգների դաշտը:
Նյութի ու մշատերև պայքար է պատմությունը,
ամեն ինչ անվերջ պտույտի մեջ է:
Իրերն արթնանում են երազախաբությունից,
բնակվում այլ մարմինների մեջ. դուաթի տոպոնիմիա: