>>> ԳԼԽԱՎՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Լուրեր ծովից ու ցամաքից, Ե., 2011

Naira Hambardzumyan

Լուրեր ծովից ու ցամաքից, Ե., 2011

Էլ.փոստ Տպել PDF

Խորխե Կարերա Անդրադեն ծնվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 1903 թ. Սեպտեմբերի 28-ին: Գրականություն է ուսումնասիրել Իսպանիայում` Բարսելոնայի համալսարանում, ապա` Ֆրանսիայում:
1927-1928 թթ. եղել է Էկվադորի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար, այնուհետև դիվանագիտական ծառայություն է իրականացրել եվրոպական տարբեր երկրներում, Ասիայում, Հարավային Ամերիկայում:
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն` <Չտեսնված լճակ> (El estanque inefable) լույս է տեսել 1922-ին, սակայն նրան ճանաչում բերեց <Լուրեր ծովից ու ցամաքից> (Boletines de mar y de tierra,1930) ժողովածուն, որի առաջաբանը գրել էր Գաբրիելա Միստրալը:
Տպագրել է նաև <Աշխատանքի ժամը> (El tiempo manual,1935), <Խնձորի կատալոգ> (Rol de la manzana,1935), <Կենսագրություն թռչունների համար> (Biografia para uso de los pájaros pájaros, 1937) և <Լոևսավորված պատուհանների ժամը> (La hora de las ventanas iluminadas,1937) ժողովածուները:
Առաջին անթոլոգիան Անդրադեն տպագրել է 1942-ին` <Աշխարհի գրապահոցը> խորագրով:
Հետագայում հանդես եկավ նոր ժողովածուներով <Այստեղ հանգչում է փրփուրը> (Aqui yace la espuma,1950), <Պոետական տարեթվեր> (Edades poeticas, 1958), <Գիրք աքսորի> (Libro del exilio,1968):

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ