>>> ԳԼԽԱՎՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ El objeto y su sombra1

Naira Hambardzumyan

El objeto y su sombra1

Էլ.փոստ Տպել PDF

Նաիրա Համբարձումյան
Բոլոր իմաստներն  աշխարհում ստեղծվում են համեմատությունից,  քանի որ ցանկացած իրի` մեզ  հասանելի  հիմքում  ընկած  է նրա պատկերի  գաղափարը,  որին էլ հենվում  են  մտածական համեմատությունների անվերջանալիղթան (յուրաքանչյուր իր գոյություն ունի կա°մ որպես օբյեկտ –նշանակելի, կա°մ նշանակություն), իրերի անվերջանալի կապերը, բանականության  ունիվերսալությունը:
Երբ որևէ գրքում առաջին անգամ դիտարկում ես հեղինակի պատկերային համակարգը ` որպես մտավոր կառույցի ու լեզվի ներքին միասնություն, ապա ծնվում է գաղափարը, թե յուրաքանչյուր ներդաշնակ խոսք ստեղծվում է մեր ներսում կազմավորվող  տեքստերի ներդաշնակությունից , ու հավատարիմ ստեղծվող պատկերներին, ծնվում է այնպես, ինչպես  Տիեզերքը: Այս դեպքում ստեղծվող տեքստի գեղագիտական հենքը ստեղծագործական մանիֆեստի նշանակություն է ձեռք բերում ու լիարժեքորեն արտահայտում է հեղինակի գեղագիտական կողմնորոշումը` նմանվելով վիրտուալ իրականության նախաստեղծ տարրերին, որոնք նույնպես համապատասխանում են աշխարհի ու արվեստի (այստեղ` գրականության) արտացոլմանը` ներգրավելով ընթերցողին համաշխարհային նկարչության. Գծանկարի, քանդակի, տեսողական-զգայական էֆեկտների տիրույթ: Այդպիսին է էկվադորցի բանաստեղծ, հրապարակախոս, դիվանագետ Խորխե Կարերա Անդրադեի պոեզիան:

Երբ գեղագիտական գաղափարը տարբերվում է հեղինակային գաղափարից, գրական երևույթի մեջ արտացոլվում է բառապաշարային հիմք, և քերթվածը դիտարկվում է երկու տեսանկյունից` իրի (առարկայի) և պատումի (պատումայնության): Պատկերի մետաֆորային պարունակության հանդեպ դառնալով մետալեզվական բնազդ` խոսքի հռետորիկական գոյությունը չի սահմանափակվում միայն միջնշանային համակարգերի փոխանցման գործառույթով, այլ թափանցելով գեղարվեստական տեքստ, սերտաճում է ասացվող պատմությանը` դիեգեսիզի միջոցով գոյավորելով չտարանջատվող միասնությունը` աշխարհ- պատկերը, նկարագրության մեջ տեղավորում է գաղտնաբառեր`պատումային պարունակությամբ ու հրապարակախոսական շեշտով, որոնց համար մշտապես ճշտգրիտ է ժամանակը:
Հեղինակն իրականացնում է տեքստ տեքստի  մեջ գաղափարը` կարևորելով այն նշանագիտության և ու տեղեկատվության տեսանկյունից ու գաղտնաբառերի  հիերարխիաների տիրույթում ենթարկելով  բարձր լարման` որոշակիացնում արվեստի (այստեղ`գրականության) գերակայությունը իրականության նկատմամբ: Այս դեպքում ընկալվում է ոչ թե գործողությունների միջոցով ձևավորվող լեզուն, կամ ակտուալ խոսքի տիրությում ընդլայնվող դատողականութունը,այլ` դրության  միմեսիսը, որը գոյավորվում է  բառի և պատկերի սահմանում` գրականության տիրույթում  հատելով իր ժամանակավոր բնույթը ու ստեղծելով վայկենական տարածական պատկերի տեսիլքը: Վերջինս Անդրադեն  ստեղծում է լեզվական մի համակարգի` մյուսին փոխանցելու միջոցով` հնարավոր դարձնելով պատկերի անպայմանական բնույթը և ընդգծելով տեքստում բայի թուլացումը` հիմնական պատումայնության  հետ համատարած:
Այս յուրահատկությունն ուժեղացնում է նրա նշանակությունը իսկական արվեստի տիրույթում, ու որպես միտաֆորային հատկանիշ չի ենթարկվում  ժամանակի տատանողականությանը.
Ծնվել եմ այն դարում, երբ մահացավ վարդը,
երբ շարժիչը արդեն ցրում էր հրեշտակներին:
Կիտոն դիմավորում էր փոստային վերջին դիլիժանսները,
ու նրանց հետևից վազում էին դեռևս ծառերի շղթաները,
ցանկապատներն ու տները նոր թաղամասերի,
գյուղերի շեմերը,
ուր դանդաղաշարժ կովերը ծամում էին լռությունը,
ու քամին շտապեցնում էր իր անկշռելի ձիերին:
Տեքստում պատկերը որոշարկիանում է ներքին ձևի շնորհիվ և արտաքին հնչյունական կազմն ինքն է թելադրում դիեզեգիսի զարգացումը` հստակորեն կազմավորելով վերգեղարվեստական լեզվի գենեզիսը, որի տիրույթում իրականանում է անցումը անցյալից ներկա, և հնարավոր դառնում ինքնամաքրումը ու ժամանակի կանգառի դիտարկումը, որն օգնում է տարածության ներսի պատումին:
Ստեղծվող այս կամ այն տեքստի ազդակից ելնելով` սովորաբար նկատի չի առնվում, մշակութաբանական բազմաշերտության խնդիրը, որի առկայության դեպքում ստեղծագործությունն ազատ է միայն լեզուն սպասարկող էմպիրիկ գործողություններից, քանի որ հեղինակը մշտապես օգտագործում է սեփական մտահղացումները` պատկերները բնութագրելով ստեղծումի ներքին վիճակի ընթացումով, որ երբեմն թվում են կրկնություն` ստեղծագործության ու ենթարկեցումի կերտմամբ.
Ծամում եմ դառը տերևը կյանքի կոկայի:
Ինչին եմ սպասու՞մ: Ինչ-որ ժամանակ
մի արտույտ էր ապրում իմ կյանքում,
այսօր ավազե մեծ գերեզման է այնտեղ:
Անդրադեն պատկերում է կոնկրետ առարկան, կոնկրետ երևույթը: Ի տարբերություն գեղարվեստական կտավի, որի միջոցով նկարիչն <<անմիականորեն արտացոլում է առարկաների աշխարհը>> (Պլատոն), բանաստեղծը բնութագրում է ոչ միայն առարկայական աշխարհը, այլև` նրա գեղարվեստական պատկերավորումը, քանի որ սուբյեկտի ու աշխարհի միջև թափանցում են իրը ու նրա պատկերը.
Հավանայի տրամվայը շարժվում է մարակասի ռիթմով:
Հավանայի ծառերը խուզված են, ինչպես ոչխարներ:
Հավանայի մայրուղիները վազում են ուղիղ քաղաքի միջով,
մինչև հանդիպում են հուշարձաններին:

Ու երբ Հավանայի վրա կխպայթի
գիշերվա սև ականը, ոչ ոք վեր չի թռչի,
միայն քաղաքի վրա կկախվի լուսնի սև մանգաղիկը,
ինչպես բանանը` երկնքի բանանի ծառից:
Անդրադեի ստեղծագործության կարևոր  առանձնահատկություններից մեկն էլ կենսագրական տեղեկության ներմուծումն է տեքստ, որի շնորհիվ հեղինակ-մեկնաբան ու հեղինակ-գործող անձ հեռավորությունը վերանում է: Նկարագրության ու պատումայնության միջև դառնալով միջանկյան օղակ` իրը ու նրա պատկերն իրականանում են ինչպես տարածական, այնպես էլ ժամանակային տիրույթներում` ստեղծելով գեղարվեստական տեքստի հատուկ նշանային համակարգը, որտեղ պատկերը երկչափ տարածությունից  փոխակերպվում է քառաչափ տարածության, և նրանում տեսանելի է դառնում ոչ միայն չորրորդ միջոլորտը` ժամանակը, այլև` իրը. <<…Իմ պոետական աշխարհի առանցքն իրերն են. նրանք իսկական անհատականություններ են ու ներկայացնում են համընդհանուր գաղտնիքի արտահայտման այն ձևը, որը ձգտում է լուծել մարդը`derechos y su sombra (Իրեր: Ահա կյանքը:), -մի առիթով նշել է Խորխե Կարերա Անդրադեն` բանաստեղծության ներքին էույթին հակադրելով ասացման հեղինակային վերաբերմունքը ու այն դարձնելով ավելի արդիական:
Ու թեպետ նշանային համակարգը ժխտում է այդպիսի տարաբաժանման մեքենայությունը և տեսանելի դարձնում նկարչության ու գրականության փոխներթափանցումը, որը հենվում է  պատկերանշանի ու խորհրդանշանի տեսակներին, այնուամենայնիվ , գրեթե բոլոր քերթվածներում բայերի ժամանակը ներկա ժամանակն է, որոնց միջոցով Անդրադեն պահպանում է իրադարձությունների ճշգրիտ հերթագայությունը և ընդգծում միֆոլոգիական վերժամանակային կայուն սյուժեի մեխանիզմը, որն էլ  հակադրում է պատմական միագիծ-ուղիղ ժամանակին ու ամբողջովին փոխանցում ընթերցողին.
Հավերժի թռչունները թևավոր լուրերով
ձուլվում են գիշերին:

Արևմուտի սպունգը քացախով այրում է
չորացած շուրթերիս:
Կախված եմ ատելի լռության խաչին` խաչված:
Խարույկի ծուխը…
Եվ բոցերի լեզուներից այն կողմ 
տեսնում եմ մորս արտասվախառն դեմքը:

Հիշողությունը խաղում է հիշողության հետ;

Հիշողություն է խաղաքարտին:
Իր + պատկեր – պատումայնություն հակադրությունն ակտուալ է Անդրադեի քերթվածների համար, այսպես հակադրվում են արվեստն ու իրականությունը,ունիվերսալն ու մասնավորը, հավերժն ու անցողիկը , իսկականն ու կեղծը, գոյությունն ու պատահականությունը, քանի որ իրը, որպես իրեղեն պատկեր, ենթարկվում է արտահայտության ազդեցությանը այնչաթ, որ դառնում է գաղտնիք.
Գրախանութներում չկան գրքեր,
գրքերում`բառեր, բառերում` իմաստ.
նրանցում միայն կեղևներ են,
թանգարաններում ու սպասասրահներում                                             
գունանկարներ են ու ֆետիշներ:



Ոչինչ չի փրկում մեզ անապատից,
ոչինչ չի փրկում մեզ թմբուկից,
գունազարդ գրքերը` պոկված էջերով,
դառնում են ոչնչության կեղևը:
Անդրադեն վերամարմնավորում է ոչ միայն նկարագրվող իրի պատկերը, այլև նրա ստեղծման գործընթացը, նրա յուրացումը` այդ կերպ բոլոր կողմերից մոդելավորելով արվեստը (այստեղ` գրականությունը), նրա տեսությունը, կազմավորումը, գործնականությունը  և արդյունքը` լոգոսի ու տրամաբանության միասնությունը, որն իր կենդանությունն է իր իսկ հնարավորություններից:

 

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ