>>> ԳԼԽԱՎՈՐ ՊՈԵԶԻԱ Էնտրոպիա կամ + 37

Naira Hambardzumyan

Էնտրոպիա կամ + 37

Էլ.փոստ Տպել PDF

Ձանձրույթ.
Եվ ծառը նման չէ ծառին,
Եվ քարը նման չէ քարին,
Եվ հողը սերմ չի օրորում,
Եվ մարդը չի պտղավորվում, Ո՛չ մուտք, ո՛չ ելք,
Ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ,
Ոչ էլ` պտույտ.
Ձանձրույթ`
ՏԻ - Ե - ԶԵ - ՐԱ՜ - ԿԱ՜Ն…

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ