>>> ԳԼԽԱՎՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ ԼՈւՅՍ - Ա - ՊՏՈւՅՏ (Հակոբ Մովսեսի ‹‹Լույս զվարթ›› ժողովածուի առիթով)

Naira Hambardzumyan

ԼՈւՅՍ - Ա - ՊՏՈւՅՏ (Հակոբ Մովսեսի ‹‹Լույս զվարթ›› ժողովածուի առիթով)

Էլ.փոստ Տպել PDF

Ցանկացած իրողություն սեփական  գոյությունն ապահովելու համար, տիեզերքի մերձակա ու հեռավոր բոլոր ազդեցությունները հավասարակշռող միկրոկոսմ է ենթադրում իրենից, և տրամաբանորեն  բոլոր համակարգերի միասնության շղթան  յուրաքանչյուրի միջոցով առանձին, մեզ նորից վերադարձնում է հազար անգամ փորձված իմաստնությանը. ՙԱմեն ինչ արտացոլված է ամեն ինչում՚ ¥Հերմես Տրիսմեգիստ¤, ուստի աշխարհի ԸՆԹԱՑՔԸ բխում է իր իսկ չընդմիջարկվող կերպարանափոխությունից, որի դիտորդն ենք: Թոմաս Պինչոնի հերոսը` Կալիստոն¥,¤փորձելով փրկվել էնտրոպիայից, տեղավորվում է ՙփակ՚ համակարգում և,համաձայն սեփական տեսությանը. ՙՄեկուսացված համակարգը` գալակտիկան, շարժիչը, մարդը, մշակույթը, ինչ պատահի` անընդհատ պետք է ձգտի առավել հաստատուն վիճակի՚,դատապարտում է այն դանդաղ մահվան ՙ…՚: Նա կանխատեսում էր սեփական մշակույթի ջերմային մահը, երբ գաղափարները չեն կարող այլևս փոխանցվել, քանի որ համակարգի  բոլոր կետերի էներգիան, ի վերջո, հավասարվում է և ինտելեկտուալ շարժումը, այդ ձևով,սկսում է դադարել: Եթե էնտրոպիկ միջավայրը հավասարազոր է դառնում քաոսին, ապա ստեղծագործության մեջ անմիջապես չի գիտակցվում որպես բարու հակառակ բևեռ (խաղաղություն (կարգ ու կանոն) - բարի, քաոս - չար), այլ տողի այլակերպման (երկրորդ տեքստի ընթերցմամբ) միջոցով քաոսն իր ներսում զուգորդում է աստ - լինելության (Da -Sein) գաղափարը, որն իրական աշխարհն է: Իրական այս աշխարհում էլ կենսագործվում է մարդու ներհայեցումը և ԱՅԼ- ա - գոյության սահմաններում դառնում առասպելաբանական - իմացաբանական նախահնչույթ: Պատմականորեն առանձնացնելով և հիմնավորելով ՙաշխարհ՚ բառի պատմության ընդհանուր տեսությունը, Հայդեգերը սահմանազատում է նրա մարդաբանական  իմաստը առարկայի ամբողջության հասկացությունից, ուստի ՙԼինել՚ նախևառաջ նշանակում է լինել տեսանելի, ունենալ սեփական անպայմանականությունը` ՍՏՈւՅԳ - ության չափով, նշանակում է լինել ԳՈՅԻ ոլորտում, անցնել ամեն տեսակ բացակաների սահմանները, ինչպես բոլոր հոգիներն են Գոյի մեջ, այլ կերպ` սեփական անձկության խորխորատում գոյությունը չդարձնել ՙբուսաբանական ավերակ՚ (Պոլ Վալերի):
Սկզբի և Վերջի անտրոհելիությունը տանում է դեպի եզակի դատարկություն, ուր ոչնչացող վայրկյանները իրենց կոտորակման հետ շարունակաբար ընդլայնում են սեփական տեսադաշտը և ճշգրտորեն սահմանում պահանջվող միտքը. ՙՍկզբից էր Բանը, եւ Բանը Աստուծոյ մօտ էր, եւ Բանը Աստուած էր: Նա սկզբից Աստուծոյ մօտ էր: Ամենայն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է: Կյանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց լոյս էր: Եւ լոյսը խաւարի մեջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց՚:  Լույսի փոխաձևման` տրոհումների և միավորումների անվերջ շղթան  արտաքին աշխարհի ընկալելի լույսից հասնում է մինչև Գոյի (մարդու) ներքին (հոգու) տիրույթ, զուգակցվում ԼՈԳՈՍ - ին (ԲԱՆ - ին)` ստեղծելով ալքիմիան, որի մասին խոսում է Վարուժան Այվազյանը և որը Հակոբ Մովսեսի պոեզիայի առանցքն է կազմում, նաև` Լույս - ա - պտույտի շառավիղը:
Լույսը գիտակցվում է ամենից առաջ որպես կնտնտվոց(լատ` մեդիատոր )ժողովածուի բոլոր բանաստեղծություններն իրար կապող միջանկյալ օղակ, և կազմվում է իր` տեքստի ալքիմիան ՙցերեկվա սահմանից դուրս նյութեղեն տեսքի - կառուցվածքի բերել…, որոնել - բացելով հենց լույսի ճամփան: Նրանց համարձակությունը անանվանելի էր, քանի որ աստվածությանն էր նկրտում…՚: Ժողովածուում առկա են երկու հակադիր` զգայական - մտավոր, մարմնական - հոգևոր երկնային - հոգևոր միջ - ոլորտներ, որոնց ՙներսի՚ տարածաժամանակի էույթում էլ հեղինակը տեղավորում է ՏՈՂԸ (որ ԲԱՆՆ է = Է= Լոգոս), ասելիքը մղելով առավել գոյաբանական տիրույթ: Ինքը` ՙԼույս զվարթը՚ փայլում է մերթ արտաքին, մերթ ներքին աշխարհների միջև` միջ - ոլորտներում ստեղծելով կոսմոլոգիական - գոյաբանական տարածքներ:
Լույսի` միջ - ոլորտին պատկանելն էլ գոյավորում է սահմանի և անսահմանի միասնությունը, բայց և միաժամանակ ստեղծում այս երկու հակադրամիասնությունների տարբաժանումը և լույսի գոյությունը որպես անկախ  ձև:
ՙՈչինչ այնպես չի ուրախացնում գրողին, որքան ՙնոր ընթերցումը՚, - գրում է պոստմոդեռնիզմի դասական ներկայացուցիչ Ումբերտո Էկոն և ավելացնում, - որի մասին նա չէր մտածել և որը բացահայտում է ընթերցողը՚:
Տեքստի (բանաստեղծության) մետաֆիզիկական կառուցվածքում լույսը ձևաստեղծվում է երկու ճանապարհով` նախ` տիեզերական - գոյաբանական - տրամաբանական (նյութական և հոգևոր ոլորտներում` մակրո և միկրո կոսմոսների ռեալությունների միջ-ոլորտներում) և երկրորդ` նշանահամակարգի փոխներթափանցման (նյութական աշխարհի ՙխավարում՚ խորհրդանշում է աստվածային լույսի եռամանակ մթնումը): Լույսը Բնությունն ինքն է (= է), որ գտնվում է բոլոր մարմիններում` երկնային և երկրային: Եվ քանի որ աստվածաբանական փիլիսոփայությունը տիեզերքը համարում է արարչականի և նյութի (հոգու և մարմնի) միասնություն, ապա կոսմոլոգիական առաջնակարգը համարվում է մարդը, միակ տիեզերածին էակը (ըստ քրիստոնեական մեկնության), որ նոր իմաստ է կրում, քանի որ իր ներսում կրում է արարչական լույսը, միակը, որ ի հայտ եկավ Աստծո կերպարանքով: Հետևությունը` մենք չգիտենք ով է մարդը, թեպետ ինքներս էլ նույն իրականության և քաղաքակրթության կրողն ենք, հետևությունը` մարդ - գաղտնիք է (մարդը`  բացառիկ - իրն ինքնին):
Լույսը Աստվածն է, Կյանքի աղբյուրը, Սկիզբը արարչական, Լոգոս - ճշմարտությունը, Կատարյալը.
Եվ ես ումի±ց խնդրեմ երգերը իմ,
քանզի արդեն սկսվում է իմ այգեկութը լույսից: (29)
Լույսն ԱՍԱՑՄԱՆ տիրույթում է, միավորող օղակը, քանզի կազմավորում է Քերթողի (գրողի) և քերթվածի (Գրի) Այլ - ա - գոյ համակեցությունը, ԳԻՐԸ տեղափոխում է ԱՅԼ - ա - տարածք և հնարավորություն տալիս գտնվելու ամենաբարձր ոլորտում: Մտքի այսպիսի ընթացքը մղում է տիեզերքի միջոցով հասնելու ինքնաճանաչման: Հին հնդկական դիցաբանության մեջ մարդկային մարմինը նույնացվում էր բնությանը: Այսպիսի զուգադրություններ կատարում էին նաև հին հույն փիլիսոփաները, որոնց միջոցով հաստատվում էր մարդու և մակրոկոսմոսի նույնականությունը, ուստի և բացառվում էր բոլոր հարցերը մարդկային գիտակցության առանձնահատկությունների, բարոյականության և գեղագիտական ըմբռնումների մասին: Եվ ընդհանրապես էլ պետք չէ գլուխ կոտրել` հասկանալու համար` ինչ էր ուզում ասել Վարուժան Այվազյանը ՙԼույսն անմեկնելի՚ հոդվածում, քանի որ ալքիմիան, որ Լոգոսի տիրույթում է և ձևաստեղծում է Լույսը (այստեղ այն չի ընկալվում որպես սովորական քիմիական ռեակցիա (երևույթ)), ոչ այլ ինչ է, քան ինքը` ԲԱՆ - անքննելին (աստվածային խոսքը), ոչ ռացիոնալ տրամաբանության (մտածողության) թափանցումը ռացիոնալ մտածողության տիրույթ: Լոգոսի միջոցով լույսի մեկնությունը ըմբռնել կենցաղավարության շատ որոշակի մակարդակում` նշանակում է ԱՆՀԱՍ լինել խոսքի (ԲԱՆ - ի) կոսմոլոգիական շերտերին. ՙԱրվեստի յուրաքանչյուր ստեղծագործություն տարակարծություններ է առաջացնում. ոմանց կարող է դուր գալ, ոմանց` ոչ: Այսօրինակ տարակարծությունը անօրգանական բնույթ ունի, այն սկզբունքային չէ: Մեր անհատական ճաշակի կույր քմահաճությունը կարող է մեզ դնել դիրքերի թե այս և թե այն կողմում: Այստեղ բանն այն չէ, որ հասարակության մեծամասնությունը չի հավանում նոր երկը, իսկ փոքրամասնությունը հավանում է: Բանն այն է, որ մեծամասնությունը պարզապես չի հասկանում այն՚: (Օրտեգա - ի -Գասեթ):
ԲԱՆԸ (խոսքը) - ԼՈւՅՍԸ - ՄԱՐԴԸ - ԱԼՔԻՄԻԱՆ է - ՀՈԳԻՆ - ՄԱՐՄԻՆԸ: Լսել Լոգոսը (Բանը), նշանակում է հասկանալ աշխարհաստեղծությունը, կարգը, աշխարհ - ա - կազմ - ա - խոսությունը, ինչպես Տիեզերքը, որ հավերժ է, և համաձայն նրա, ամեն ինչ իր - ա - կան - ա - ցել է և իր - ա- կան - ա - նում է: Լոգոսը ստեղծում է ՙաշխարհ - հոգին՚ (Պլոտին), որ յուրօրինակ կապ է դիտվում որպես` բացարձակ Գոյի և Աշխարհի միջև:
Եվ եթե ելնենք այն դրույթից, որ մարդկանց պետք է մատուցել այն, ինչ նրանք գիտեն, ապա նրան դիմառնում է ձևակերպումը, թե` ՙխոչընդոտների չեն հանդիպում լոկ նրանք, ովքեր ոչինչ չեն փնտրում՚ (Պոլ Վալերի): Աներևակայելի բան, որ ստեղծում է և Չ - ընթերցումի հոգեվարքից աղավաղված սիլոգիզմներ, և ընթերցված տողը այդպես էլ թողնում չընթերցված ՙանգիտակցականից և անզգայականից` դեպի անգիտակցականն ու անզգայականը՚ (Պոլ Վալերի): Մտքի հուղարկավոր երթ: Ինտելեկտուալ վախճան: Եզակի համաձայնություն է կնքվում տեսածի և իմացածի միջև և հայտնաբերվում է այն Ուրիշը (որպես հասկացություն), որ պտտվում է ալքիմիայի օրենքներով և դառնում ան - հասու, իսկ քեզ համար` խոչ -ընդոտ (խութ): Այս տեսակետը կարող է տարածվել մյուս տեսակետների վրա` տեսանողի ՙտեսածի՚ թերացման կամ այլ պատճառով, սակայն պարտադրելի չէ, քանզի տեսանողությունը անհատական երևույթ է` ըստ մտքերի կարողության, քանզի մեր անսահմանությունը նրա (հոգու) անսահմանության մեջ է: Օրտեգան նրանց անվանում է ՙզանգված՚, Պոլ Վալերին ձևակերպում է` ՙ - մարդու մեջ եղած փոքրիկ մարդը՚ (որը միշտ ենթադրվում է պարզունակ երևակայության մեջ, մենք ենք ստեղծում իմացությունից) ճամփորդում է ըստ իր բնույթի և հենց իր բնույթի մեջ (ընդգծումը հեղինակինն է), իսկ Հակոբ Մովսեսը հետևյալ պատկերն է ստեղծում.
Ադամորդու սիրով, որը վեր է ամեն ինչից,
հույսով բանաստեղծի`
Այսպես տեսա լույսը: -
Իբրև հավերժության կարողություն,
Իբրև անմեռության պատկերք`
Այսպես էր այն դրված երկրի սեղաններին,
Որոնց շուրջը ապրող և մեռյալ նստած էին հացի: (13)
Եվ սա դառնում է բոլոր ճշմարտությունները հավերժական, անժխտելի ճշմարտությունների շարքում դասելու իմացաբանական հիմք, քանզի աշխարհի գոյության ժամանակով պայմանավորված նյութի անստեղծելիությանն ու անոչնչալիությանը ներհատուկ է դառնում նաև լույսի արագության անփոփոխելիությունը, և ժամանակի ընթացքը ընկալելի է դառնում մարդու` Գոյի` ծննդից մահ ընկած տիրույթում` հավասարարժեք պատմության ժամանակին, քանզի Գոյի (մարդու) ապրելու (լինելու) ընթացքում կերտվում է պատմությունը, մահից հետո` դառնում պատմություն: 

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ