>>> ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ Ես բառ եմ դարձել - Քար կամ հավերժություն

Naira Hambardzumyan

Ես բառ եմ դարձել - Քար կամ հավերժություն

Էլ.փոստ Տպել PDF
Ես բառ եմ դարձել
Ազատության ձեռքը
1-ը մարտի
Կարմիր հովտաշուշան
Կոլաժ
Պար ձյան վրա
Մահը
Քար կամ հավերժություն
All Pages

Քար կամ հավերժություն
Երբ լռության մեջ
Գիշերները
Կրճտում են ատամները իրենց`
Հարատևության մի շող է ընկնում
Քարերի վրա,
Որոնք նույնիսկ
Իրենց բացակայության
Միջուկի մեջ
Ապրում են`
Ժամանակի թևին քնած...


***

Իմ աչքերի
Հեղուկ տարածության մեջ մնացին
Գինով երկրակամարը
Եվ կամուրջը`
Ժամանակի անվախճանությունը մեզ կապող:




Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ