>>> ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ Ես բառ եմ դարձել - Պար ձյան վրա

Naira Hambardzumyan

Ես բառ եմ դարձել - Պար ձյան վրա

Էլ.փոստ Տպել PDF
Ես բառ եմ դարձել
Ազատության ձեռքը
1-ը մարտի
Կարմիր հովտաշուշան
Կոլաժ
Պար ձյան վրա
Մահը
Քար կամ հավերժություն
All Pages


Պար ձյան վրա
Քամին խլում է բառերս
Եվ ձմեռը,
Մեր սրտերի մեջ է լցնում
Փաթիլները`
Իմ բառերից հյուսած...
Եվ կյանքը,
Կնճռոտած ճակատով,
Իզուր իմաստներ է որոնում`
Հուշերից հյուսված բառերիս կծիկում...
Ձյան վրա,
Մոռացման հուշի թևին
Շշնջում է արդեն կեռնեխը`
Վանդակից փախած:
Ձյան վրա
Հուշերի քարավանն է պարում`
Քո նվիրած սառցե ծաղիկները փռելով`
Օջախի կրակե լեզուներին...

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ