>>> ԳԼԽԱՎՈՐ

Naira Hambardzumyan

ՊՈԵԶԻԱ



Idola for

Էլ.փոստ Տպել PDF

Նրա մարմինն այդպես էլ կմնա անապատների
մեռելագույն-ճերմակ ծաղիկների մեջ
ուր հնարավոր է խաղալ միայն փորձված խաղեր
(հասունությունը ոչ այլ ինչ է
եթե ոչ երեսփոխանություն):

Hic et nunc

Էլ.փոստ Տպել PDF

Հավատի հնարավոր տարբերակը
աուտոդաֆեն է,
թեպետ իրերը քարանալու
և այդ դիրքում երկար ժամանակ մնալու
հատկությունն ունեն:

ԷՕՆ

Էլ.փոստ Տպել PDF

Երեկ հավանաբար հինգշաբթի էր,
և դու հավանաբար նորից
Վագներ էիր լսում,
այն խոնավ ու թախծոտ միստերիան`
<<Պարսիֆալը>>,
որ ծորում էր մատներիս
եռանկյուն գաղտնիքներից,
հետո հավանաբար սուրճ էիր խմում
ու ծխում էիր:

Ընթերցել...

Եռանկյունաչափական շրջապտույտ

Էլ.փոստ Տպել PDF

Մեռնում են լուսնի անեծքից
ափերը համբուրող ալիքների ծովի,

ստվերների չսպասված խաղը խաբկանքի պես
դառնում է երազի կիսատ թռիչք,

Ընթերցել...

Աստրալ մարմին

Էլ.փոստ Տպել PDF

Հաղթանակի ու պարտության միջև
անէանում է սահմանը:

Ընթերցել...
>>>

* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ