Եռանկյունաչափական
շրջապտույտ
Լուսանկարը՝ Մարամ Ավա-ի
Մեռնում են լուսնի անեծքից
Ափերը համբուրող ալիքների ծովի,
Ստվերների չսպասված խաղը խաբկանքի պես
Դառնում է երազի կիսատ թռիչք,
Այստեղ աշխարհագրությունն է բառերի, Որ անվանում է լռությունը, նշանները, Հետքերը մեր քայլերի; <Անպտուղ թզենին>, որին անիծեց Հիսուսը, Այդպես էլ չտրվեց աշխարհին, Նրա արմատը լի է բառերով, Որոնց, հնարավոր է, չենք տեսնում, Նրանք պոկվում են մեր մարմիններից, Ինչպես ձեռքերը` մեռնող իրերից, Ու ստվերները` քնատ կեսօրից;